Գնում են, այլ երկրում լամաջո վաճառում… մտավորականները վախենում են
՛՛Մտավորականությունը քաշվել է իր տուն, վախենում է մամուլից, որ իրեն կասեն քծնող, իշխանասեր, կասեն ահա կաշառված է սա, ոչ մի կերպ չես կարող պատկերացնել, թե ինչու չի կարող մարդը այս տեսակետն ունենալ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը` ի պատասխան հարցի, թե ինչու շատ մտավորականներ չեն ներկայացնում հասարակության սոցիալական վիճակն այնպես, ինչպես կա և արադարացնում են ՀՀ նախագահին: ”Եթե ընտրել ես երկրի նախագահին, պետք է դա քծնա՞նք համարվի, ի՞նչու եք այսպես մտածում, մենք ընտրություններին սիրաշահելու խնդիրներ չոնենք, ազատ մարդ ենք և այս ազատությունը թույլ է տալիս ասել այն ամենն, ինչ մտածում ենք”,-նշեց Տեր-Գուլանյանը:
Վարդազարյանը շեշտեց, որ նախագահական ընտրություններում առաջադրված ոչ մի թեկնածուի մոտ չի տեսել կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու առաջարկ: Նախընտրական լավագույն ծրագիրն, ըստ նրա, ներկայացրել է Սերժ Սարգսյանը: Վարզարայանը նաև զարմանում է, թե ինչու շատերը չեն նկատում նախագահի կատարած բարեփոխումները: ”Ինչու այս մասերը չենք նկատում, այլ նկատում ենք այն թերությունները, որոնց մասին բոլորս էլ գիտենք, ինչու չենք տեսնում քայլ առ քայլ արվածները”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա մտավորականները նշեցին, որ նույնիսկ Ֆրանսիայից ու այլ եվրապական երկրներից են արտագաղթողներ լինում: Սակայն նրանք առաջարկում են Հայաստանի պարագայում հաշվի առնել այն, որ օրինակ` նախկինում այլ երկրներ տանող ճանապարհները փակ էին, հիմա դրանք բաց են: ”Հիմա ճանապարհները բացվեց, հիմա նվաճում չէ արդյոք: Եթե մարդը գտնում է, որ իր համար լավ կլինի և գնում է, սակայն շատ գիտենք մեր երաժիշտների մեջ էլ, որ գնում են այնտեղ լամաջո են վաճառում”,-նշեց Տեր-Գուլանյանը: