15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱԳ նախարարն ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

Փետրվարի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը  նշեց, որ Հայաստանը, կարևորելով ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների  միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում, շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով։   ԱՊՀ գործադիր  քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի […]

Րաֆֆին ու մայրիկի երազանքը

“Մայրս երազել է, որ Հայաստանը մեր կյանքի օրերին լինի ազատ, անկախ, իրավական ամբողջական երկիր”,- ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք ճիշտ են խոսակցությունները, որ իր մայրը երազել է, որպեսզի որդին դառնա ՀՀ նախագահ: “Այս բոլոր բառերը, իհարկե, չեն վերաբերվում Հայաստանին, բայց այնպես պետք է անել, որ այդ ակնկալիքները արդարանան”:   Խոսելով  մյուս […]

Շահագործման է հանձնվել ”Թումանյան” կայարանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ շահագործման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Լոռու մարզի ամբողջովին վերանորոգված «Թումանյան» կայարանը: Վարչապետ Սարգսյանը կայարանում կատարված վերանորոգման աշխատանքները դիտելու նպատակով Վանաձորից երկաթուղով է ժամանել «Թումանյան» կայարան` միաժամանակ ծանոթանալով նաև երկաթուղային ենթակառուցվածքների պայմաններին: «Թումանյան» կայարանը վերանորոգվել է Լոռու մարզպետարանի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջև […]

Գուցե որպես երկրի լավ նախագահ, տեսնող, հասկացող նախագահ ինչ-որ շարժ անի …

Այսօր` փետրվարի 15-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի հատվածում` ՀՀ նախագահի նստավայրի մերձակայքում բողոքի ակցիա էին անցկացնում Դալմայի այգիների սեփականատերերը: Սեփականության իրավունքից զրկված քաղաքացիները 10-րդ  տարին է պայքարում են, ինչպես իրենք են ասում` առայժմ անօգուտ: ‘’Էս տասը տարի է պայքարում ենք ու ոչնչի չենք հասնում: Պայմանագրով տված հողերն առանց մեզ ասելու վաճառել են ու փոխհատուցում չեն տալիս` գնորդը […]

Սերժ Սարգսյանն ու Վոլոդյան իրար խոստացան /վիդեո/

Ապարանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպմանը 37-ամյա Վոլոդյա Պետորսյանը չէր մասնակցում: ՀՀԿ անդամ չի, իսկ թեկնածուն միայն հանդիպում էր նախատեսել իր կուսակիցների հետ: Սակայն Վոլոդյան մոտ մեկ ժամ սպասեց, մինչեւ հանդիպումը ավարտվեց եւ մոտեցավ նախագահին: Քուչակ գյուղում է ապրում, 6 տղա ունի, բնակարանային պայմանների բարելավում է ուզում: Նա հավատում է ապահով Հայաստանին: Թե ինչ […]

Հայաստանում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը. ԱՆ

Օրը հռչակվել է 2001թ. Լուքսեմբուրգում, «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը գրավել քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին: Ըստ վիճակագրության ամբողջ աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Հայաստանում տարեկան գրանցվում է 80-90 նոր դեպք: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունք  տարեկան 200-ից ավելի […]

“Կարեւորը բառերը չեն, այլ որ խիյարը ծուռ չաճի” /վիդեո/

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը չթաքցրեց, որ քվեարկելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Ինքը հարգում է նաեւ մյուս թեկնածուներին, սակայն կարծում է, որ Սարգսյանը կենսափորձ ունի, կարող է աշխատել, բայց պետք է ձերբազատվի որոշ երեւույթներից: Մասնավորապես, Տեր-Գուլանյանին թվում է, որ նախագահի որոշումները 2-րդ, 3-րդ ատյանում լավ չեն անում, եւ այդ […]

Ընտրախախտումների վերաբերյալ 29 դեպք քննարկման փուլում է

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Մասնակիցներին հիշեցնելով, որ օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել էր արագ լուծում տալ ընտրությունների […]

ԱԳ նախարարն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ ընտրություններին մասնակցում են տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մի քանի հարյուր դիտորդներ։ Պատվիրակության անդամները բարձր գնահատեցին դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները եւ հավելեցին, […]

Սատարում են Սերժ Սարգսյանին

Այսօր կայացած  “Համագործակցություն հանուն քաղաքացիական    հասարակության զարգացման” հասարակական կազմակերպությունների համաժողովին մասնակից 350 ՀԿ-ները ընդունեցին հայտարարություն, որը ներառում է 2008-2012 թթ ժամանակահատվածում քաղաքացիական հասարակության զարգացման գործում արձանագրված ձեռքբերումները, այն տեսանելի խնդիրները, որոնք կարող են լինել, նախագահի թեկնածու ՍերԺ Սարգսյանի ընտրվելու դեպքում, նրա և ՀԿ-ների համագործակցության առանցքում, ինչպես նաև կոչ` ուղղված համաժողովի մասնակից ՀԿ-ների համակիրներին, շահառուներին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի