24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիական ընդդիմությունը չի ընդունում իր առաջնորդի հրաժարականը

Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիան չի ընդունել Ահմեդ Մուազ ալ-Հաթիբի հրաժարականը: Նա կմնա ընդդիմադիրների առաջնորդը մինչեւ հաջորդ հանդիպումը, որի անցկացման ժամկետը դեռեւս հայտնի չէ, հաղորդում է “CNN”-ը:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ դեռեւս պայքարող կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ “ալ-Հաթիբիին հաջողվել է ընդդիմության մասնատված խմբավորումները  հավաքել դժվար ժամանակներում, ինչպես նաեւ արժանանալ ժողովրդի հավանությանը եւ համակրանքին”: Հենց այդ պատճառով էլ նա կմնա ընդդիմադիր մարմնի ղեկավարի պաշտոնում:

Ալ-Հաթիբը, ով սիրիական ընդդիմությունը ղեկավարեց 2012-ի նոյեմբերին, իր հրաժարականի մասին հայտարարել էր “Facebook”-ում: Նրա խոսքով` դա իրեն ազատություն կտա կազմակերպությունում ավելի ընդարձակ գործունեություն ծավալել: 

Ըստ տարբեր լուրերի` ընդդիմությունը վերահսկում է երկրի տարածքի մի քանի տոկոսից մինչեւ 2/3-րդը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ