23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ կորցնում են փողը, դառնում են դժբախտ /վիդեո/

Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը համարում է, որ երջանկությունն այն է, ինչից մարդը գոհունակություն է ստանում: ”Ինչից ես գոհ, դրանով ես դու երջանիկ: Մարդ  կա, ում համար նյութական հասկացողությունն է երջանկությունը, բարոյական հասկացությունն է ոմանց համար”,-Henaran.am-ի հետ զրույցում երջանկության իր բանաձեւը մասնավորեցրեց Հայր Սուրբը:

Ինչու 21-րդ դարում, երբ մարդկանց կենսական պայմաններն անհամեմատ բարելավված են, ասենք` 50 կամ 100 տարի առաջվա մարդու համեմատ, երբ երջանկության համար առավել նպաստավոր նախապայմաններ կան, մարդիկ երջանիկ չեն, հակառակը բազմապատիկ դժբախտ եւ միայնակ են զգում իրենց:

Ըստ Կոմիտաս Վարդապետի` պատճառն այն է, որ հիմա շատերի համար երջանկությունը միայն նյութական արժեքներով է չափվում: ”Այնքան ժամանակ, քանի դեռ մենք երջանկությունը կապում ենք նյութականի հետ, նյութականը մեր երջանկությունը դարձնում է հարաբերական, քանի որ նյութականն ինչքան ունես, զգում ես, որ դեռ պակաս ունես: Եթե ունես մեկ միլիոն, ուզում ես ունենալ երկու միլիոն, ունես երկու միլիոն, ուզում ես ունենալ տասը միլիոն”:

Իսկ այն դեպքում, երբ այդ նույն անհատները չեն ունենում նյութական կարողություն, դառնում են դժբախտ: Հայր Սուրբի խոսքով` պետք է հասկանալ, որ երջանկությունը պետք չէ երբեք կապել նյութականի հետ, այն հոգևոր արժեք է:

Վարդապետը համաձայնեց, որ սոցիալական պայմանները ևս անդրադառնում են երջանիկ լինել-չլինելու հանգամանքի վրա:

”Սոցիալական վիճակն անդրադառնում է ամեն ինչի վրա, որովհետև ես ինչպես ապրում եմ, այնպես էլ մտածում եմ, բայց նաև ես ապրում եմ այնպես, ինչպես մտածում եմ: Որպեսզի մենք կարողանանք սոցիալական վատ պայմաններից դուրս գալ, պետք է կարողանանք այնպես անել, որ մեր մտածելակերպը մեզ օգնի այդ վիճակից դուրս գալ” …

Ամբողջական զրույցը դիտեք տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ