14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Որքան քիչ բան է պետք կրակի բերանում ապրող գյուղացուն

Մարտի 22-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի հետ համատեղ “Հայաստանն առանց տուբերկուլոզի” ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերում (Չինարի, Այգեձոր, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես) անցկացրին անվճար ֆլյուրոգրաֆիկ և այլ բնույթի հետազոտություններ։ Եռօրյա ծրագրի շրջանակներում հետազոտություններ անցան սահմանամերձ գյուղերի ավելի քան 300 բնակիչներ։

Ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններն իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած շարժական ֆլյուրոգրաֆիական կենտրոնների միջոցով։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի անդամ Վազգեն Մկրտչյանը նշեց, որ իրենց դիմում էին ամենատարբեր խնդիրներով, հատկապես մեծ թիվ էին կազմում սիրտ-անոթային համակարգից գանգատներ ունեցող հիվանդները։

“Սահմանամերձ գյուղերի բնակիչները շատ շոյված էին իրենց նկատմամբ ուշադրությունից։ Կային մարդիկ, ովքեր ասում էին, թե վերջին 5 տարիներին ընդհանրապես բժշկի չեն դիմել ֆինանսական և այլ պատճառներով։ Եվ սա շատ լավ հնարավորություն էր նրանց համար”,- նշեց Վազգեն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ նման այցերը մարզեր լինելու են շարունակական։

Պետական բժշկական համալսարանի ուսանողները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կազմակերպել են նաև դասընթացներ` տուբերկուլոզ հիվանդության, նրա բուժման և կանխարգելման վերաբերյալ:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ