17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է

Օդերեւութաբանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հիդրոմետ ծառայության աշխատակիցներին: Ուղերձում մասնավորապես նշվում է. “Մարտի 23-ին Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում նշվում է օդերեւութաբանի մասնագիտական տոնը: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր ծառայության բոլոր աշխատակիցներին տոնի կապակցությամբ: Բնական աղետներով լի մեր երկրում ձեր ամենօրյա, հետեւողական ու սրտացավ աշխատանքի, ժամանակին իրականացվող իրազեկման շնորհիվ հնարավորինս չեզոքացվում են այդ աղետների վնասները։

Հուսով եմ, որ այսուհետ եւս Հիդրոմետ ծառայության զարգացումը կլինի Արտակարգ իրավիճակների նախարարության գերակա ուղղություններից մեկը եւ Ձեր ծառայությունը լուրջ առաջընթաց կգրանցի բնական աղետների կանխարգելման գործում։ Կրկին շնորհավորելով Ձեզ տոնի առթիվ` ցանկանում եմ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում, առավել ուրախալի եղանակային կանխատեսումներ եւ ամենայն բարիք”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ