Հայաստան է այցելում Դիարբեքիրի քուրդ մտավորականներից և մշակութային գործիչներից կազմված պատվիրակությունը
“Երկիր” միության հրավերով մարտի 12-16–ին Հայաստան կայցելի Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից կազմված պատվիրակությունը, որն ընդգրկում է Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականների և մշակութային գործիչների, որոնք նաև ներկայացնում են տարբեր ոչ–կառավարական կազմակերպություններ և կառույցներ։ Դիարբեքիրի քուրդ մտավորականների և մշակութային գործիչների այցը կրում է ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ հետապնդում է գործնական նպատակ, որն է` Թուրքիայում հայկական ժառանգության […]





































