Րաֆֆին ընթերցում է` ինչ է առաջարկում Սերժ Սարգսյանին /ֆոտո, վիդեո/լրացված/
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց “Ժառանգության” առաջորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, Ազատության հրապարակն այսօր շատ ավելի բազմամարդ է:
Ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր “հաղթահավաքի” ուրբաթն է: Հարթակում են “Ժառանգության” անդամները, Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը եւ այլք:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցում է այն փաստաթուղթը, որը պետք է ներկայացնի նախագահ Սերժ Սարգսյանին:
“Ժառանգության” առաջնորդը ներկայացրեց այն առաջարկները, որոնք այսօր ուղարկելու է Սերժ Սարգսյանին: Ըստ դրանց` Հովհաննիսյանը նախ եւ առաջ պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցակացում: Մյուս կետերով Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է որոշ մարզպետների, գյուղապետերի, քաղաքապետերի աշխատանքից հեռացում եւ Հովհաննիսյանի նախընտրած մարդկանց այդ պաշտոնում նշանակում:
Բացի այդ, Հովհաննիսյանի առաջարկների մեջ են մտնում նաեւ արդարադատության խորհրդի ստեղծումը, փոփոխությունները Վերահսկիչ պալատում, կրթության եւ գիտության նախարարությունում, քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր ընտրակեղծարարներին, այդ թվում` մարզպետներին, գյուղապետերին ու քաղաքապետներին:
ՀՀ Գլխավոր Դատախազություն, հարկային եւ մաքսային տեսչություն, Ազգային անվտանգության ծառայություն, ԱԳՆ, ԿԳՆ, Արդարադատության խորհուրդ. այս պաշտոններում պետք է նշանակվեն Հովհաննիսյանի նշանակած անձինք: Հովհաննիսյանն ավարտին նշեց, որ այս փաստաթուղթը վավերական է մինչեւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: