14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չարչարանքից հետո պետք է ունենանք հարություն. Րաֆֆու հայրը երկխոսության կոչ է անում /ֆոտո, վիդեո/

“Մեր ազգը հանդարտության կարիք ունի: Հուսամ երկխոսության, փոխզիջումի ճանապարհ կգտնվի”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Րիչարդ Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակում հրավիրված հաղթահավաքին` հույս հայտնելով, որ որդու զոհողությունը, ժողովրդի չարչարանքը իզուր չեն անցնի:

 “Մենք այս չարչարանքից հետո անպայման պետք է ունենանք հարություն”,- ասաց Հովհաննիսյանը` երկխոսության կոչ անելով:

 Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսին, մասնավորապես այն մասին, թե իբր Րաֆֆին չարացած է: “Րաֆֆին չարացած չի, չարացել է ժողովուրդը, որովհետեւ մեր ապագայի շահն են ոտնակոխ  անում”,-ասաց :

Ամենամեծ վիրավորանքը այն է, որ մերժված առաջարկությունը նորից փակ ծրարով ներկայացրել են Րաֆֆի Հովհաննիսյանին: “Դիվանագիտական կանոններով դա վիրավորանք է, որ մերժված առաջարկը նորից ուղարկում են նույն մարդուն: Ուստի ճիշտ էր Րաֆֆու կողմից խաչ դնելը Սերժ Սարգսյանի ուղարկած ծրարի վրա”,-ասաց Ռուբեն Հակոբյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ