16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ նիստ է կայացել Աթենքում

Մարտի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Հունաստանում համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հունահայ համայնքային կառույցների եւ Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Այն իրականացնելու է իր աշխատանքը` համագործակցելով Հայաստանի եւ Հունաստանի համապատասխան պետական ու հասարակական կառույցների հետ: Հանձնաժողովը սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ Սփյուռքի համանման կառույցների հետ:

Նիստի ընթացքում քննարկվեցին նորաստեղծ մարմնի առջեւ կանգնած հիմնական խնդիրներն ու նպատակները, առաջիկա քայլերը եւ հնարավոր միջոցառումների շրջանակը: Հանձնաժողովի անդամները մտքեր փոխանակեցին կազմակերպչական հարցերի շուրջ, հանդես եկան աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով եւ մեկնաբանություններով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ