20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստված մի օր բերելու ա, մեռնեմ զորությանը … զինված երիտասարդը գողության համար դատապարտված է եղել

ԱԺ տարածք մուտք գործած Վրեժ Գալստյանը վիրահատվել է: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում եւ թերեւս նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիվանդանոցում հակասական տեղեկություներ են շրջանառվում: Նախնական տեղեկություններով` տուժածը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Henaran.am-ի  թղթակցի  հետ զրույցում մի երիտասարդ, որը ներկայացավ տուժողի ծանոթ, պատմեց, որ Վրեժն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում եւ գողության համար դատապարտված է եղել:

Նա միշտ խոսել է բարեկեցիկ կյանքի մասին եւ երազել է հարուստ լինել: “Ասում էր` աստված մի օր բերելու ա, մեռնեմ զորությանը”,-պատմեց ծանոթը: Հիվանդանոցում հսկողություն են իրականացնում ոստիկանները:

Հիշեցնենք, որ այսօր Վրեժ Գալստյանը դանակով մուտք է գործել ԱԺ տարածք եւ չի ենթարկվել ոստիակններին: Վերջիներս կրակել են նրա ոտքին:

Հ.Գ. Henaran.am-ի աղբյուրների հաղորդմամբ` երիտասարդը ԱԺ է մտել ցանկապատից թռչելու միջոցով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ