20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանություն-օլիգարխիա-կրիմինալ կապը. քրեագետի բացահայտումները /վիդեո/

“Ցանկացած մարդու կարող ես ասել կրիմինալ ա, եւ կարող ես ասել կրիմինալ չի: Նույնը նաեւ օլիգարխների մասին”,-Henaran.am-ի հարցին` արդյո՞ք Հայաստանի օլիգարխներին կարելի է համարել քրեական տարրեր, ինչպես ընդունված է եւ ինչպես է սերտաճում պետություն-օլիգարխիա-կրիմինալ կապը, այսպես պատասխանեց քրեագետ Սերգեյ Գալոյանը;

 “Օլիգարխները ո՞նց են փող աշխատում: Ուզեն չուզեն իրենց ճանապարհները կամ հատվում են, կամ պիտի դադարեն: Այստեղ գործ ունենք մեծ փողերի հետ, շատ մեծ”,-ասաց Գալոյանը:

Նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչները, քաղաքական գործիչները զերծ չեն մնում քրեական աշխարհի մարդկանց հանդիպելուց, պայմանավորվածություններ ձեռք բերելուց` նրանց իրենց շահերին ծառայեցնելուց: 

Մասնավորապես հայտնի “օրենքով գողերը”` Դեդ Հասանը, Յապոնչիկը օգնել են շոու-բիզնեսի մարդկանց: “Փող են տվել, գրքերն են տպել, համերգներն են ֆինանսավորել, ստացվում է Ալլա Պուգաչովան, Ռոտարուն կրիմինալ՞ են”,-հարցնում է Գալոյանը: Քրեագետի կարծիքով` հանցագործ աշխարհը փող դնելով “իմ եւ քո գրքի վրա, ավելի շատ փող է աշխատում, քան ես ու դու”:

“Փող են աշխատում, արդար թե անարդար` հարցը դա չէ, ես կարող եմ դա համարել արդար, դու անարդար: Աշխատում են շահագործելով, թե բարերարությամբ: Վերջացավ”, -համոզված է քրեագետը:

Ըստ նրա, այսօր բարոյական չափանիշները խառնված են: Խորհրդային պետությունը չի: 

Պետություն-օլիգարխիա-քրեական աշխարհ կապի շուրջ քրեագետի մեկնաբանության մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ