03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանությունը կկիրառի հատուկ միջոցներ

ՀՀ ոստիկանությունը բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքով, ինչպես նաև “Ոստիկանության մասին” օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը և մատնանշել հավաքի կազմակերպիչների և մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտա լիովին խուսափել դեպքերի անցանկալի զարգացումներից: ՀՀ ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ […]

Դաժան ծեծկռտուք Ռուսաստանում. երկու ՀՀ քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է

Ռուսաստանի Բրյանսկի շրջանում հանգստյան օրերին մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել: Արդյունքում հրազենային եւ դանակահարության վերքերով հիվանդանոցում է հայտնվել 5 հոգի:   Նախաքննության արդյունքերով` վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային վեճի հիման վրա: Վեճի մասնակիցներից մի քանիսը եղել են Հայաստանի քաղաքացիներ: Դեպքի վայրում երկու դանակ է հայտնաբերվել: Վիրավորներից երկուսը, որոնք հայ են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` ծանր […]

՛՛Ազատ դեմոկրատները՛՛ դատապարտում է ոստիկանության գործողությունները

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ակտիվիստներին բերման ենթարկելու փաստըԱյսօր առավոտյան պաստառներ փակցնելու ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոն և Շենգավիթի բաժանմունքներ: Բերման ենթարկվածների թվում է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը: Ակնհայտ է, որ ոստիկանության գործողությունների նպատակը այսօր ժամը 13-ին նախատեսված ընդդեմ Հայաստանի Մաքսային միության անդամակցության երթը և բողոքի ակցիան խափանելն է, ինչը […]

Ցուցարարները փակել են ԱԺ մուտքը /լրացված, վիդեո/

Ազգային ժողովի դիմաց քիչ առաջ մեկնարկած քառօրյա նիստին զուգահեռ ԱԺ-ի դիմաց մոտ 200 հիմնականում երիտասարդներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` ՛՛ոչ՛՛ ասելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նրանք պահանջում են հարցը ներառել ընթացող նիստի օրակարգում, եւ գտնում են, որ Ազգային ժողովում ժողովրդի պատվիրակները` պատգամավորները, օրենքն ընդունելուց առաջ պետք է հաշվի նստեն ընտրողների հետ: Նրանք պատրաստվում են […]

Պարոն Աբրահամյան, դուք շատ բան չգիտեք. ԱԺ նախագահը կդիմի իրավապահներին

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նոր պատգամավոր ունեն՝ ՕԵԿ խմբակցությունից Լեւոն Դոխոլյան: Նիստին մասնակացում է 123 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան քաղաքացիներ են բերման ենթարկել, քանի որ դեմ են արտահայտվել ՌԴ նախագահի քաղաքականությանը: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես անդրադրձավ նույն հարցին՝ նշելով, որ հարիր չէ այս […]

Պռոշյանի գյուղապետի սպանությունը` չի բացահայտվում. 5 հազար դոլլար է խոստացվել

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից արդեն 8 ամիս է անցել: Սակայն այս սպանությունը ըստ էության բացահայտված չէ, չնայած սպանությունից անմիջապես հետո  կալանավորվել  է` Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որի նկատմամբ առաջադրված մեղադրանքը այդպես էլ չի հիմնավորվել: Նախաքննական մարմինը 6 անգամ միջնորդություն է ներկայացրել կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ: […]

Ազատվել “օր ու արեւ” չտվող աշակերտից

Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6 բ դասարանի աշակերտների ծնողների պահանջը մեկն է՝ իրենց երեխաներին “օր ու արեւ” չտվող Հարություն Ղազարյանին տեղափոխել այլ դպրոց:  Հովհաննես Ուստայանի պատմելով, բացի Հարությունից,  այս տարի սեպտեմբերի 1-ից դասարան եկան եւս 5 աշակերտ: Բոլորը համակերպվեցին, բացի այդ տղան: “Սկզբում դասարանում եղել է 11 աշակերտ: Ոչ մի խնդիր, ընդհարում […]

Ոստիկանները ցրել են Մայդանում հավաքվածներին. կան վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի գլխավոր հրապարակում հավաքված՝ եվրաինտեգրման հազարավոր կողմնակիցներ պահանջել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը: Սակայն ոստիկանությունը ցրել է նրանց ցույցը, տեղեկացնում է “Ինտերֆաքսը”:Ցուցարաների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ: Ակտիվիստները տեղեկացրել են, որ ակցիայի մասնակիցներին ծեծել են մահակներով: Մայդանն ամբողջությամբ անցել է “Բերկուտ” հատուկ նշանակության ստորաբաժանման վերահսկողության տակ: Ուկրաինայի եվրաինտեգրացիայի առնվազն 50 կողմնակիցներ հավաքված […]

Վազգեն Խաչիկյանի հարազատներն անորոշության մեջ են

 Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ու ծառայության 12 աշխատակիցների հարազատներն անորոշության մեջ են: Բանն այն է, որ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ում վարույթում է սույն գործը, նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր: Մի քանի անգամ արդեն հետաձգվել է […]

Ո՞ւր է տարել ոստիկանությունը Հայրիկյանի դրոշը

Henaran.am-ի այն հարցին, թե ինչու են ոստիկանները առգրավվել Ազատության հրապարակում այս պահին հանրահավաք անցկացնող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ցուցապաստառներն ու դրոշները, ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  ասացին, որ Ազատության հրապարակից հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել “Գազել” մակնիշի ավտոմեքենան: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի խոսքով, մեքենան կանգնեցվել է, քանի որ վարորդը վարում էր առանց  ամրագոտու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի