17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւր է տարել ոստիկանությունը Հայրիկյանի դրոշը

Henaran.am-ի այն հարցին, թե ինչու են ոստիկանները առգրավվել Ազատության հրապարակում այս պահին հանրահավաք անցկացնող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ցուցապաստառներն ու դրոշները, ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  ասացին, որ Ազատության հրապարակից հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել “Գազել” մակնիշի ավտոմեքենան:

Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի խոսքով, մեքենան կանգնեցվել է, քանի որ վարորդը վարում էր առանց  ամրագոտու :

“Հատուկ տարածք տեղափոխելուց հետո, պարզվել է, որ վարորդը չունի նաեւ համապատասխան փաստաղթեր, այդ թվում D կարգի վարորդական իրավունքի վկայական: Կազմվել է արձանագրություն, վերցրվել է համապատասխան բացատրություն եւ մեքենան ազատ է արձակվել”,-ասաց Մալխասյանը:

Մեր հստակեցմանը, թե ցուցապաստառներն ու դրոշներն այդ մեքենայում են եղել Մալխասյանն նշեց, որ չի կարող այդ մասին որեւէ տեղեկություն ասել:

Հիշեցնենք, որ Հայրիկյանն անձամբ ինքն է  Ազատության հրապարկում հայտարարել ոստիկանության այդ քայլի մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ