07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատվել “օր ու արեւ” չտվող աշակերտից

Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6 բ դասարանի աշակերտների ծնողների պահանջը մեկն է՝ իրենց երեխաներին “օր ու արեւ” չտվող Հարություն Ղազարյանին տեղափոխել այլ դպրոց:

 Հովհաննես Ուստայանի պատմելով, բացի Հարությունից,  այս տարի սեպտեմբերի 1-ից դասարան եկան եւս 5 աշակերտ: Բոլորը համակերպվեցին, բացի այդ տղան:

“Սկզբում դասարանում եղել է 11 աշակերտ: Ոչ մի խնդիր, ընդհարում երբեք տեղի չի ունեցել: Մենք բոլոր հարցերը աշխատել ենք լուծել ներքին ռեսուրսներով, դպրոց մանկավարժների հետ: Այդ հարցը կշարունակվեր ներսում մնալ, եթե այդ երեխաների ծնողները չտարածեին համացանցում ու մամուլում, որն ապատեղեկատվություն է”-ասաց նա:

Ըստ հրապարակումների, Հարությունը տեսողության հետ խնդիրներ ունի, եւ դասղեկին խնդրել է նստել առաջին շարքում: Ստացել է թույլտվություն, որից հետո էլ դասարանի տղաներից մեկը Հարությունին ասել է, որ ազատի իր “ախպոր նստարանը”: Բնականաբար, Հարությունը չի զիջում:

“Հենարան” մամուլի ակումբում ծնողներն ասացին, որ Հարությունը միջին կազմվածքի երեխա է, ու բոլորին մարմնական վնասվածքներ է հասցրել:

 “Ունենք քթի կոտրվածք, աչքի վնասվածք”,-ասացին նրանք: Henaran.am-ի այն հարցին, թե այդ պարագայում ինչու են հրաժարվել դատաբժշկական փորձաքննությունից՝ ասացին, որ չէին ուզում հարցը հասներ ոստիկանություն:

“Մենք մտածեցինք, տեղում, դպրոցում մեր մեջ լուծենք հարցը: Սակայն մամուլում հրապարակումներ եղան եւ ոստիկանությունը սկսվեց զբաղվել”,-ասաց սիրիահայ ծնող Ալեքսան Կարադանյանը: Վերջինիս խոսքով իերնց նպատակը Հարությունին պատժելը չէ, այլ որ նա տեղափոխվի մեկ այլ դպրոց:

Սակայն Հարությունի ծնողները հրաժարվում են՝ ասելով, որ իրենց երեխան պետք է հենց այդ դպրոցում սովորի:

Ի դեպ, ասուլիսից հետո Հարությունի ծնողները տարածել են հայտարարություն.”Մի քանի արկածախնդիր ծնողներ, տեսնելով, որ իրենց իսկ հրահրած կոնֆլիկտում թե՛ բարոյական եւ թե՛ իրավական տեսանկյունից իրենք խայտառակ կերպով պարտվել են` չգտնելով իրենց վարքն արդարացնող որեւէ փաստարկ` դրսեւորում են ակնհայտ հոգեվարքային ջղաձգումներ` նախաձեռնելով ակումբային շրջագայություններ ու մամլո ասուլիսներ, որոնք հետապնդում են ընդամենը մեկ նպատակ. արատավորել հակառակ կողմի բարի համբավը` փորձելով սեփական երեխաների առաջ մի կերպ փրկել իրենց իսկ դեմքը: Մենք այսօրինակ վարքը կատարելապես արհամարհում ենք եւ արժանի չենք համարում որեւէ կերպ արձագանքել: Իսկ եղելությանը վերաբերող բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ` ընթերցելով համացանցում եւ բազմաթիվ լրատվամիջոցներում լայնորեն տարածված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին մեր հղած դիմումի տեքստը:

Վերջում ցանկանում ենք սրտանց ամենայն բարիք մաղթել այդ ծնողներին` հուսալով, որ իրենց երեխաները գուցե մի օր կհասկանան, որ առաջնորդության չեն հասնում` ցանկանալով ճնշել շրջապատին, այլ միայն ձգտելով խոնարհությամբ ու արդարամտությամբ ծառայել վերջինիս:

 

Հարգանքներով` Հարություն Ղազարյանի ծնողներ”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ