16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

՛՛Ազատ դեմոկրատները՛՛ դատապարտում է ոստիկանության գործողությունները

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ակտիվիստներին բերման ենթարկելու փաստըԱյսօր առավոտյան պաստառներ փակցնելու ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոն և Շենգավիթի բաժանմունքներ:

Բերման ենթարկվածների թվում է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը: Ակնհայտ է, որ ոստիկանության գործողությունների նպատակը այսօր ժամը 13-ին նախատեսված ընդդեմ Հայաստանի Մաքսային միության անդամակցության երթը և բողոքի ակցիան խափանելն է, ինչը սակայն կոպտորերն խախտում է ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքը:

Քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը իրականում միտված է Հայաստանի ինքնիշխանության ու սահմանադրական իրավունքի պաշտպանությանը և կրում է խաղաղ բնույթ: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ոստիկանության հակաօրինական գործողությունները և կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և վերջ տալ անհամաչափ միջոցառումներին ու քաղաքական հետապնդումներին: 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 2 դեկտեմբերի, 2013թ.ք. Երևան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ