15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պռոշյանի գյուղապետի սպանությունը` չի բացահայտվում. 5 հազար դոլլար է խոստացվել

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից արդեն 8 ամիս է անցել: Սակայն այս սպանությունը ըստ էության բացահայտված չէ, չնայած սպանությունից անմիջապես հետո  կալանավորվել  է` Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որի նկատմամբ առաջադրված մեղադրանքը այդպես էլ չի հիմնավորվել:

Նախաքննական մարմինը 6 անգամ միջնորդություն է ներկայացրել կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ: Վերջին անգամ նման միջնորդություն ներկայացվել է նոյեմբերի 18-ին, որը բավարարվել է: Արայիկ Պետրոսյանի պաշտպանները դա բողոքարկել են վերաքննիչ դատարանում, որը սակայն ուժի մեջ է թողել Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի որոշումը: Արդյունքում մինչ հունվարի 18-ը Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը կմնա` կալանավորումը:

Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Արայիկ Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանի հետ.

“Այս 8 ամիսների ընթացքում նախաքննությանը չի հաջողվել շոշափելի արդյունքների հասնել, ըստ էության նախաքննության մարմինը հայտնվել է փակուղում, պատկերավոր ասած կրակի մեջ շագանակ են որոնում:Լինելով ակնհայտ անմեղ Արայիկ Պետրոսյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և գտնվում է անազատության մեջ: Արայիկ ՊԵտրոսյանին մեղադրում են միայն այն բանի մեջ, որ նա ունեցել է սպիտակ մեքենա”,-նկատեց Նորայր Նորիկյանը:

Ինչ վերաբերում է անտիմոնի առկայությանը Արայիկ Պետրոսյանի ձեռքերին` պաշտպանը փաստեց, որ կրկնակի համալիր փորձաքննության եզրակացությունը տվել է եզրակացություն, որ դա կարող է լինել ինչպես կրակոցից, այլև բնության մեջ:

“Ես Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև մեկ այլ հանգամանքի վրա, դաշնակցության ֆրակցիայի անդամները դեռևս հուլիս ամսին են հանդիպել ՀՀ ոստիկանապետի հետ, որտեղ 5 հազար դոլլար է խոստացվել նրան, ով գործի հետ կապված որոշակի տեղեկատվություն կհաղորդի: Այսինքն ոստիկանություն էլ համոզված է, որ Արայիկ Պետրոսյանը այս գործի հետ որևէ աղերս չունի”,-դիտարեց պաշտպանը:

Նորիկյանը ասաց, որ արդեն երեք անգամ պաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազություն և Արայիկին անազատության մեջ պահելու բոլոր ողջամիտ ժամկետները սպառվել են.“Նայելով Արայիկի բնութագրին հասկանում ես, որ այդ տղան երբեք չի ունեցել որևէ քրեածին մտածողություն, հակառակը պարկեշտ ընտանիքի զավակ է, այդ մասին վկայում է ողջ գյուղը”:

Եթե գլխավոր դատախազությունը չարձագանքի նամակներին պաշտպանական կողմը կփոխի մարտավարությունը և կակնկալի հասարակության աջակցությունը.”Պատկերավոր ասած` SOS ենք բարձրացնելու”,-հավելեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Արայիկ Պետրոսյանի հայրը` Արշալույս Պետրոսյանը արդեն բաց նամակ է հրապարակել ուղված ԱԺ-պատգամավորներին և բոլոր պատկան մարմիններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ