11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանները ցրել են Մայդանում հավաքվածներին. կան վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի գլխավոր հրապարակում հավաքված՝ եվրաինտեգրման հազարավոր կողմնակիցներ պահանջել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը: Սակայն ոստիկանությունը ցրել է նրանց ցույցը, տեղեկացնում է “Ինտերֆաքսը”:Ցուցարաների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ:

Ակտիվիստները տեղեկացրել են, որ ակցիայի մասնակիցներին ծեծել են մահակներով: Մայդանն ամբողջությամբ անցել է “Բերկուտ” հատուկ նշանակության ստորաբաժանման վերահսկողության տակ: Ուկրաինայի եվրաինտեգրացիայի առնվազն 50 կողմնակիցներ հավաքված են դեպի Անկախության Մայդան դուրս բերող գետնանցումում, մի քանի հոգի էլ Մայդանի դիմացի փողոցում են: Ցուցարարների խոսքով՝ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 35 ցուցարարի: Անկախության Մայդանի շրջակայքում հատուկ ջոկատայիններով լիքը ավտոբուսներ են կայանած:

Տվյալներ կան, որ ցուցարարների մեջ կան նաեւ վիրավորներ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ