Վազգեն Խաչիկյանի հարազատներն անորոշության մեջ են
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/vazgen_xachikya_1385738664.jpg)
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ու ծառայության 12 աշխատակիցների հարազատներն անորոշության մեջ են:
Բանն այն է, որ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ում վարույթում է սույն գործը, նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր: Մի քանի անգամ արդեն հետաձգվել է դատական նիստը:
“Ստացվում է, որ թոշակների գործը պիտի քննի նոր դատավոր, այսինքն դատաքաննությունը սկսվի զրոյից, բա մե՞ղք չեն նրանք, նաեւ մենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին Խաչիկյանի մտերիմները:
Գործող կարգի համաձայն, տվյալ դատարանի նախագահի որոշմամբ է այլ դատարանում նշանակվելուց հետո տվյալ դատավորը ավարտին հասցնում սկսած դատավարությունը:
Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դեռ որոշում չի կայացրել:
Ի դեպ, Պապոյանի վարույթում էր հասարակական հնչեղություն ունեցող եւս մեկ գործ՝ “Բանդայի” գործը: