03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանությունը փնտրել է Գասպարիին ու չի գտել

Նոյեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ հայտարարած քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին երեկ գիշերը ոստիկանությունը չի կարողացել գտնել: Ըստ մեր աղբյուրների, ոստիկանները ցանկացել են ապահովել հացադուլավորի անվտանգությունը, բայց նա այնտեղ չի եղել: “Այո, ես կեսգիշերն անց գնացի տուն: Առավոտյան եկա, բայց հիմա հացադուլը դադարեցրել է:  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսուհետեւ համարում եմ […]

Հայրիկյանի հանրահավաքը մեկնարկել է

Ազատության հրապարակում չնայած անձրեւին մեկնարկել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի “Պայքար ընդդեմ մաքսային միության” շարժում-հանրահավաքը: Հրապարակում քիչ թվով մարդիկ են: Հայրիկյանի խոսքով, սա եւս մի փորձություն է եւ իրենք դիմակայելու են: Հանրահավաքին մասնակցում են ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն ու Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ի դեպ, Հայրիկյանը հայտարարեց, որ ոստիկանությունը առգրավվել է կուսակցության […]

Շանթը չի ցանկանում դեռ խոսել բռնություն կիրառելու մասին.փաստաբան

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա տեղակալ Հունան Պողոսյանի իր պաշտպանյալին բռնության ենթարկելու մասին՝ Հարությունյանը չի ուզում դեռ ոչինչ ասել:  “Ես զրուցել եմ Շանթի հետ, առայժմ նա նպատակահարմար չի գտնում որեւէ բան ասել: Որոշակի հարցեր կան, Շանթը, իր սկզբունքերից ելնելով, առայժմ չի ցանկանում խոսել,  այդ մասին […]

Յուրի Վարդանյանն ընկել է Ծառուկյանի հետեւի՞ց

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը  մտադիր է ազատվել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կադրերից: Ըստ այդմ, նախարար Յուրի Վարդանյանի հրամանով ստուգումներ են սկսվել նախարարության ենթակայությանմբ գտնվող  պետական ոչ առեւտրային կազմակերպություններում /ՊՈԱԿ/: Իր  հրամանով ստեղծված հանձնաժողովը  խիստ է  հատկապես այն ՊՈԱԿ-ներում, որոնց պատասխանտուները ինչ-որ կերպ առնչվում են Ծառուկյանին կամ ԲՀԿ-ին: Այսպես են սպորտի աշխարհում […]

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների գերակշիռ մասը գողությունն է

 2013թ. հունվարից-հոկտեմբեր անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակասել է 17-ով: Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է 348 հանցագործություն՝ նախորդ տարվա 351-ի դիմաց:  Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:  Ինչ վերաբերում է հանցատեսակներին, ապա գողությունների թիվն […]

Շանթի “մեսիջը” կալանավայրից

“Ազգային միացյալ նախաձեռնության” ղեկավար Շանթ Հարությունյանը գոհ է քրեակատարողական հիմնարկի անձնակազմից, առողջական վիճակը լավ է, բողոքներ չունի: Այս մասին լրագրողներին ասաց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ով կես ժամ ուշացավ ասուլիսից, քանի որ տեսակցության էր գնացել “Նուբարաշենի” հոգեբուժարանում գտնվող Շանթ Հարությունյանին: Իր պաշտպանյալին ներկայացրած մեղադրանքներն անհիմն են, Հարությունյանը չի ընդունել մեղադրանքը եւ ցուցմունք չի տվել: Փաստաբանի խոսքով, […]

Պատվաստումից մահացած 2 ամսական Մանուշակի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո 2 ամսական և 10 օրական Մանուշակ Մարկոսյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ”Փաստինֆո”-ի թղթակցի հետ զրույցում ասաց ”Իմունականխարգելման ազգային ծրագրի” ղեկավար Գայանե Սահակյանը: Այլ տեղեկություն Գայանե Սահակյանը չնշեց՝ ասելով, որ ”իրենք իրավասու չեն այլ տեղեկություն հրապարակել և որ բժշկական բոլոր փաստաթղթերը դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում:   ”Առայժ […]

Վարդան Պետրոսյանի վիճակը վատացել է

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին Henaran.am-ին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով` Վարդան Պետրոսյանին անհրաժեշտ է հատուկ մասնագիտացված բուժում, իսկ ”Դատապարտյալների հիվանդանոցում” Պետրոսյանին չեն կարող բուժել, և հենց այդ պատճառով էլ վիճակը վատթարանում է: Փաստաբանը նշեց, որ դատապարտյալին կարող են այլ հիվանդանոց տեղափոխել մի դեպքում, երբ նրա կյանքին վտանգ […]

Հայ տղամարդիկ ընտրում են պարսկուհիներին

Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրների տեղեկատվությամբ, հիմնականում մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրանյութ անց են կացնում կանայք: Մասնավորապես, թմրանյութը լցնում են պահպանակի մեջ, հանգիստ տեղավորում հեշտոցում: Այսպես քիչ հավանական է, որ հայտնաբերվի: Մեր զրուցակցի խոսքով` այդ գործի համար հայ տղամարդիկ ընտրում են պարսկուհիններին: “Վերջիներս քիչ կասկածելի են՝ իրենց ավանդույթների հետ կապված”,-նշեց մեր աղբյուրը:

Կարեն Անդրեասյանը` ոստիկանության գործի՞ք.Գասպարին նստել է /վիդեո/

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ մեկօրյա հացադուլ է հայտարարել: Նա մի քանի անգամ դիմել է ՄԻՊ-ին, սակայն նա ոչ մի ձեւ չի արձագանքել: “Այս տարվա օգոստոսի 23-ին ինձ բերման են ենթարկել ոստիկանության բաժին, պահել են մի քանի ժամ, առանց որեւէ փաստաթղթի ձեւակերպման, հետո էլ ասել են, թե կարող եմ գնալ: Ես, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի