23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Վարդան Պետրոսյանի վիճակը վատացել է

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին Henaran.am-ին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով` Վարդան Պետրոսյանին անհրաժեշտ է հատուկ մասնագիտացված բուժում, իսկ ”Դատապարտյալների հիվանդանոցում” Պետրոսյանին չեն կարող բուժել, և հենց այդ պատճառով էլ վիճակը վատթարանում է:

Փաստաբանը նշեց, որ դատապարտյալին կարող են այլ հիվանդանոց տեղափոխել մի դեպքում, երբ նրա կյանքին վտանգ է սպառնում:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ցանկանում են վթարի մոդելավորման 3D տարբերակը ներկայացնել տուժող կողմին: ”Ցույց կտանք նրանց, և եթե համաձայնեն,  որ դա է ճշմարտությունը, գործն էլ փակվի, մենք համաձայն ենք` այն չենք հրապարակի”:

Հիշեցնենք, Բաղդասարյանը դիմել էր Վերաքննիչ դատարան, որպեսզի փոծեին փախանման միջոցը, սակայն դեռևս պատասխան չկա:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ