04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շանթի “մեսիջը” կալանավայրից

“Ազգային միացյալ նախաձեռնության” ղեկավար Շանթ Հարությունյանը գոհ է քրեակատարողական հիմնարկի անձնակազմից, առողջական վիճակը լավ է, բողոքներ չունի: Այս մասին լրագրողներին ասաց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ով կես ժամ ուշացավ ասուլիսից, քանի որ տեսակցության էր գնացել “Նուբարաշենի” հոգեբուժարանում գտնվող Շանթ Հարությունյանին:

Իր պաշտպանյալին ներկայացրած մեղադրանքներն անհիմն են, Հարությունյանը չի ընդունել մեղադրանքը եւ ցուցմունք չի տվել: Փաստաբանի խոսքով, այն ոստիկանը, որի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվում է Շանթ Հարությունյանը, եղել է քաղաքացիական հագուստով, ոչ թե ոստիկանական համազգեստով: Այս պարագայում բնականաբար Շանթը չէր կարող հասկանալ որ տվյալ անձը ոստիկան  էր: Շանթը այդ օր նկատել էր, որ սադրիչներ կան եւ հավաքվածներին զգուշացրել էր, որ սադրանքի չենթարկվեն:

Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը կասկածներ ունի, որ իր հետ սադրիչներ են եղել, որոնք հիմա կալանավորված են եւ Շանթը նրանց չի ճանաչում:

“Ինքը ասում է,  որ մենք նույնպես վճռական ենք եղել, անզիզջում մեր սահմանադրական իրավունքն իրականացնելիս, նաեւ ասում է թող ինձ եւ իմ ընկերներին չխառնեն մյուս ընդդիմադիրների հետ”,-Հարությունյանի մեսիջը փոխանցեց փաստաբանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ