22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շանթը չի ցանկանում դեռ խոսել բռնություն կիրառելու մասին.փաստաբան

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա տեղակալ Հունան Պողոսյանի իր պաշտպանյալին բռնության ենթարկելու մասին՝ Հարությունյանը չի ուզում դեռ ոչինչ ասել:

 “Ես զրուցել եմ Շանթի հետ, առայժմ նա նպատակահարմար չի գտնում որեւէ բան ասել: Որոշակի հարցեր կան, Շանթը, իր սկզբունքերից ելնելով, առայժմ չի ցանկանում խոսել,  այդ մասին նա հայտարարություն կանի։ Երբ որոշի ցուցմունք տա, այդ ժամանակ կբողոքարկենք ՀՔԾ-ի որոշումը Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործ չհարուցելու մասին”,-ասաց  փաստաբանը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր ահազանգել Շանթին բռնության ենթրակելու մասին եւ դիմել էր ՀՔԾ-ին:

Ինչ վերաբերում է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու դատարանի որոշման վերաբերյալ Վերաքննիչ բողոքին, ապա դեռ դատական նիստը օրը նշանակված չէ:

Ինեսա Պետրոսյանը, մասնավորապես Շանթի վրա բռնության հետքեր չի նկատել, քանի որ ավելի ուշ է ներգրավվել պաշտպանության գործին:

 Ըստ  փաստաբանի, Շանթը հոգեկան հիվանդությամբ չի տառապում եւ դատարանը հաշվի չի առել որոշ փաստեր:

Հիշեցնենք, Շանթ Հարությունյանը մեղադրվում է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում անկարգությունների կազմակերպելու եւ ոստիկանների հետ բախում ունենալու մեջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ