13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պատվաստումից մահացած 2 ամսական Մանուշակի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո 2 ամսական և 10 օրական Մանուշակ Մարկոսյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ”Փաստինֆո”-ի թղթակցի հետ զրույցում ասաց ”Իմունականխարգելման ազգային ծրագրի” ղեկավար Գայանե Սահակյանը:

Այլ տեղեկություն Գայանե Սահակյանը չնշեց՝ ասելով, որ ”իրենք իրավասու չեն այլ տեղեկություն հրապարակել և որ բժշկական բոլոր փաստաթղթերը դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում:  

”Առայժ մենք չեն կարող որևէ ուսումնասիրություն անել, իսկ պարզաբանումներ կտանք, երբ այնտեղ էլ արդյունքները պարզ լինի”: Հիշեցնենք, Մանուշակի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմել է, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է։    

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ