Ոստիկանությունը փնտրել է Գասպարիին ու չի գտել
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/gaspari_1385655_1385732226.jpg)
Նոյեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ հայտարարած քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին երեկ գիշերը ոստիկանությունը չի կարողացել գտնել: Ըստ մեր աղբյուրների, ոստիկանները ցանկացել են ապահովել հացադուլավորի անվտանգությունը, բայց նա այնտեղ չի եղել:
“Այո, ես կեսգիշերն անց գնացի տուն: Առավոտյան եկա, բայց հիմա հացադուլը դադարեցրել է: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսուհետեւ համարում եմ որպես ոստիկանության ավագ խորհրդատու եւ կորոշեմ ինչ հարցով կարելի է դիմել նրան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գասպարին:
Հիշեցնենք, վերջինիս օգոստոսի 23-ին քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ առանց որեւէ փաստաթղթի ներկայացման մի քանի ժամ անց ազատ արձակել։ Գասպարին դիմել էր ՄԻՊ-ին եւ իրազեկել տեղի ունեցածի մասին։ Նա խնդրել էր պարզաբանել, թե ինչու իրեն փաստաթղթեր չեն ներկայացվել: