03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Համացանցում է հայտնվել երիտասարդի` մեքենայի կայանման վայրի համար տեղի ունեցած սպանությունը /վիդեո/

Մոսկվայում բնակելի տան բակում մեքենայի կայանման վայրի համար վեճի արդյունքում սպանվել է 19-ամյա Ալեքսանդր Պեշկովը: Բեռնատարի հարբած վարորդը, տղայի հետ կայանման վայրը չկարողանալով կիսել, երիտասարդին մեքենայի տակ էր գցել: Մեկ շաբաթ շարունակ բժիշկները պայքարել են տղայի կյանքի համար, սակայն ի վերջո նա մահացել է: Նա կին եւ 10 ամսական աղջիկ ուներ: Մարդասպանը 23-ամյա Նիկիտա Սիմոխինն […]

Ինքնասպանություն գործած Ռոմանը Ամանորին էր պատրաստվում

Հայ-հունական քոլեջի  փոխտնօրեն 30-ամյա Ռոման Նահապետյանի ինքնասպանությունից ցնցված են նրա ընկերները: “Ախր անհավատալի է, որ Ռոմանը էդ քայլին գնար, հավասարակշռված մարդ էր, խնդիրներ չուներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Նարեկը: Նշենք, որ ըստ shamshyan.com-ի,  Նահապետյանը նոյեմբերի 28-ին ինքնասպանությունից առաջ երկտող է թողել մորը եւ քեռուն: Մասնավորապես մորն ուղղված երկտողում գրել է՝ “լվացվելուց ինձ չհիշես, մամ ջան”: Նախնական […]

Նախկին նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել

Ռուսաստանի ներքին գործերի նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի դեմ քրեական գործ է հարուցվել` պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Նախկին պաշտոնյային սպառնում է մինչեւ երեք ամսվա ազատազրկում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Նախաքննության տվյալներով`Սերդյուկովը նախարար եղած ժամանակ նախարարության բյուջեի հաշվին հրահանգել է ավտոճանապարհ կառուցել: այսինքն` ծառայության փոխարեն զինվորները ստիպված են եղել աշխատել ավտոճանապարհի կառուցման վրա: Այսպիսով, նախկին նախարարը պետական բյուջեին […]

Նազիկ Ավդալյանը ծանրաքաշ տղա ունեցավ

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, գյումրեցի  Նազիկ Ավդալյանը կեսգիշերին արու զավակ է ունեցել “Էրեբունի” բժշկական կենտրոնում: Որդին կշռում է 3 կգ 980 գրամ, հասակը՝ 52 սմ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: “Քանի որ պտուղը մեծ  էր, դա բարդ ծննդաբերություն է համարվում, բայց փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ: Նազիկն արդեն հիվանդասենյակում է”,-ասաց […]

Մեղադրում են` համասեռամո՞լ է /վիդեո/

“Մենք” երիտասարդական նախաձեռնության համանախագահ Սևան Աղաջանյանը չի զարմանում, որ համացանցում իր անվան և սեքսուալ հակումների մասին մեկնաբանություններ են պտտվում: “Սա իհարկե անհեթեթությունա, ուղղակի տրանսվիստիտների կողմից կազմակերպված հերթական քայլ, որ մենք մեր գործնեությունը չծավալենք ու հանրությունը մեզ դիտի որպես համասեռամոլ”,-ասաց Սևան Աղաջանյանը: Henaran.am-ի թղթակցի հարցը վերաբերվում էր համացանցում տարածված այն տեղեկատվությանը, թե Սևան Աղաջանյանը նախկինում սեռական […]

Միջադեպ ՎՏԲ-ում. հաճախորդները դժգոհում են

“Էս ինչ բանկ ա, հետո գովում-մովում են, չի եղել, որ գամ էս բանկը ու չսպասեմ մի ժամ՝ օրվա որ ժամին էլ գամ”,-Henaran.am-ի հետ կիսվեցին ՎՏԲ Հայաստանի բանկի հաճախորդները: Նրանք դժգոհեցին ”Փակ շուկայի” դիմաց գտնվող ՎՏԲ բանկի մասնաճյուղից: “6 գանձապահ պիտի լինի, միշտ երկու հոգի են, էն չորսը չի երեւում”,-ասաց տիկին Անահիտը: Վերջինիս խոսքով, մի տեղ […]

Ոստիկանության համաժողովն ավարտեց իր աշխատանքը

Նոյեմբերի 27-ին ոստիկանության բարեփոխումներին նվիրված երևանյան միջազգային համաժողովը շարունակեց իր աշխատանքը: Համաժողովի երկրորդ օրը բաղկացած էր երեք բաժնից: «Ոստիկանության հաշվետվողականությունը և թափանցիկությունը» խորագրի ներքո զեկուցողներն անդրադարձան ոստիկանության հաշվետվողականության հասկացությանը, հաշվետու և թափանցիկ ոստիկանություն ձևավորելու կարևորությանը, ոստիկանության հանդեպ ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեությանը: ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն […]

Գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին ընթացք կտա գործարարի դիմումին

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացրած հաղթրդագրության մեջ ասված է.   ”ՀՀ գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին պատշաճ ընթացք կտա շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի նամակին: Այս մասին օրեր առաջ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությանը հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Ըստ Տոնոյանի՝ Էդմոնդ […]

Բեզոարյան այծ որսալու փաստով հարուցվել է քրեական գործ

Նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող ”Կապի գլուխ” կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով: Որսի մոտ ոչ […]

Ինչ է իրականում խոստովանել նախարարի որդին

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև` ”Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, հղում անելով ”իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին”՝ ստահոդ ”նորություններ” է հրապարակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու մոտ ապօրինի թմրամիջոց հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ՝ այդպիսով անգիտորեն կամ միտումնավոր թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին: Լրագրողներին ու նրանց գործատուներին բազմիցս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի