05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է իրականում խոստովանել նախարարի որդին

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև`

”Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, հղում անելով ”իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին”՝ ստահոդ ”նորություններ” է հրապարակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու մոտ ապօրինի թմրամիջոց հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ՝ այդպիսով անգիտորեն կամ միտումնավոր թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին:

Լրագրողներին ու նրանց գործատուներին բազմիցս հորդորել ենք՝ եթե ձեր խնդիրն իսկապես բարեխիղճ լրատվություն ապահովելն է, ձեռնպահ մնացեք կասկածելի կամ հորինված ”աղբյուրներից” և դիմեք իրական ու պատասխանատու մարմիններին, տվյալ դեպքում՝ ոստիկանությանը: Հակառակ դեպքում՝ խաբում եք հասարակությանը՝ ինքներդ էլ հայտնվելով ծիծաղելի վիճակի մեջ:

Իրականում՝ 2012 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երևան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, ևս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել  է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում:

2012 թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են:

”Իրավագիտակ” լրագրողների համար հատուկ ասենք, որ ”ծանր ու թեթև թմրամիջոցներ” իրավական գոյություն չունի, գործում է թմրամիջոցների դասակարգում՝ ըստ չափի, տեսակի և ծագման, իսկ 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ:

Ինչ վերաբերում է  Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար:

Դավիթ Վարդանյանը կալանավորված է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է:

Կրկին կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին՝ օգտագործել միայն օբյեկտիվ ու ճշտված տեղեկություններ և ապատեղեկատվությունից զերծ մնալու համար ազնվորեն համագործակցել իրազեկ մարմինների հետ”:

Նշենք, որ ըստ ilur.am-ի` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի որդու մոտ ոչ թե 56 գրամ էժանագին թմրանյութ է հայտնաբերվել, այլ մեծ քանակությամբ ծանր տեսակի թմրանյութ և նա առաջին իսկ հարցաքննության ժամանակ Յուրի Վարդանյանի որդին իրավապահներին շոկի մեջ է գցել` հայտարարելով, ցուցմունք տալով, որ թմրանյութը նախատեսված է Սերժ Սարգսյանի ընտանիքի համար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ