Մեղադրում են` համասեռամո՞լ է /վիդեո/
“Մենք” երիտասարդական նախաձեռնության համանախագահ Սևան Աղաջանյանը չի զարմանում, որ համացանցում իր անվան և սեքսուալ հակումների մասին մեկնաբանություններ են պտտվում:
“Սա իհարկե անհեթեթությունա, ուղղակի տրանսվիստիտների կողմից կազմակերպված հերթական քայլ, որ մենք մեր գործնեությունը չծավալենք ու հանրությունը մեզ դիտի որպես համասեռամոլ”,-ասաց Սևան Աղաջանյանը:
Henaran.am-ի թղթակցի հարցը վերաբերվում էր համացանցում տարածված այն տեղեկատվությանը, թե Սևան Աղաջանյանը նախկինում սեռական հարաբերություններ է ունեցել տղաների հետ և կրել է “կատու” մականունը:
Հաջորդ հարցը վերաբերվում էր “Կարաբին” մականունով տրանսվիստիտի հետ ունեցած հեռախոսազրույցին, որում վերջինս սպառնացել է ՍևանԱղաջանյանին, նշելով , որ գործում է իր իրավունքի սահմաններում .”Կարաբինը ասեց` ինչքան ուզենամ` էնքան կզբաղվեմ մարմնավաճառությամբ: Թող Հայաստանի կառավարությունը 4 հազար դոլլար ամիսը տա չանեմ: Ես էլ ասեցի, որ մեր օրենքով մարմնավաճառությունը դատապարտվում է”:
Ունի արդյո՞ք Սևան Աղաջանյանը ձայնագրություն հեռախոսազրույցից և պատրաստվում է այն ներկայացնել ոստիկանությանը:
Մանրամասները` Henaran-ի տեսանյութում:
Լուսանկարը` Կարաբինայի ֆեյսբուքյան էջից: