20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նազիկ Ավդալյանը ծանրաքաշ տղա ունեցավ

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, գյումրեցի  Նազիկ Ավդալյանը կեսգիշերին արու զավակ է ունեցել “Էրեբունի” բժշկական կենտրոնում: Որդին կշռում է 3 կգ 980 գրամ, հասակը՝ 52 սմ:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

“Քանի որ պտուղը մեծ  էր, դա բարդ ծննդաբերություն է համարվում, բայց փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ: Նազիկն արդեն հիվանդասենյակում է”,-ասաց Հունանյանը:

27-ամյա  մարզուհու ամուսինը վանաձորցի է: Նրանք այժմ Երեւանում են ապրում: Ավելի վաղ Նազիկը հայտնել էր, որ որդուն ամուսնու հոր անունով՝ Վաչե են անվանակոչելու: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ