25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ինքնասպանություն գործած Ռոմանը Ամանորին էր պատրաստվում

Հայ-հունական քոլեջի  փոխտնօրեն 30-ամյա Ռոման Նահապետյանի ինքնասպանությունից ցնցված են նրա ընկերները: “Ախր անհավատալի է, որ Ռոմանը էդ քայլին գնար, հավասարակշռված մարդ էր, խնդիրներ չուներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Նարեկը:

Նշենք, որ ըստ shamshyan.com-ի,  Նահապետյանը նոյեմբերի 28-ին ինքնասպանությունից առաջ երկտող է թողել մորը եւ քեռուն: Մասնավորապես մորն ուղղված երկտողում գրել է՝ “լվացվելուց ինձ չհիշես, մամ ջան”: Նախնական տեղեկություններով, Ռոմանը որսորդական հրացանով է կրակել կրծքավանդակին:

Նարեկի պատմելով, սա այն դեպքն է, որ բացարձակապես չեն կարող նույնիսկ ենթադրություններ անել:

“Անկումային տրամադրություն չուներ, լրիվ կենսախինդ էր: Նույնիսկ արդեն պլանավորվում էինք Ամանորը նշելու տարբերակները”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ