Միջադեպ ՎՏԲ-ում. հաճախորդները դժգոհում են
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/vtb_1385563691.jpg)
“Էս ինչ բանկ ա, հետո գովում-մովում են, չի եղել, որ գամ էս բանկը ու չսպասեմ մի ժամ՝ օրվա որ ժամին էլ գամ”,-Henaran.am-ի հետ կիսվեցին ՎՏԲ Հայաստանի բանկի հաճախորդները: Նրանք դժգոհեցին ”Փակ շուկայի” դիմաց գտնվող ՎՏԲ բանկի մասնաճյուղից:
“6 գանձապահ պիտի լինի, միշտ երկու հոգի են, էն չորսը չի երեւում”,-ասաց տիկին Անահիտը: Վերջինիս խոսքով, մի տեղ էլ բանկի աշխատողներն են բողոքում: “Տիկին, սա է մեր կարգը, ուզում եք՝ փոխեք բանկը: Սպասարկման բաժնի պետ Կարինեն է հլա մի տեղ ինձ մեղադրում”,-բողոքեց հաճախորդը:
Բացի Անահիտից, էլի դժգոհողներ կային: “Հիվանդ երեխայիս թողել՝ եկել եմ, իրանց սխալի պատճառով ու մի ժամ 12 րոպե կանգնած եմ”,-նկատեց Աստղիկ Թորոսյանը:
Henaran.am-ը կփորձի նաեւ ստանալ ՎՏԲ բանկի հայստանյան մասնաճյուղի տեսակետը: