03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

՛՛Վիկիլիքսը՛՛ բացահայտում է Միացյալ Նահանգների գաղտնի զեկույցն ամերիկահայերի վերաբերյալ

Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե Ամերիկայի հայկական համայնքն ինչպես է դիտարկվում օտարների կողմից: Այդ պատկերն ավելի գրավիչ է դառնում, երբ գնահատականը տրվում է ամերիկացի դիվանագետի կողմից մի ներքին զեկույցում:  ՛՛Վիկիլիքսը՛՛ մեծ թվով ամերիկյան կառավարական գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, այդ թվում`  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հեռագրերն ուղղված Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին: Այդ զեկուցագրերից մեկը, 2009 թվականի նոյեմբերի 17-ի թվագրությամբ, դեսպան […]

Բռնվել է կաշառք ստանալու պահին

        Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ բանկերից մեկում ամուսնու հաշվի համարի վրա եղած 120 հազար դրամի կալանքը հանելու համար ԴԱՀԿ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակից Գեւորգ Հարությունյանն իրենից որպես կաշառք պահանջում է այդ գումարի կեսը` 60 հազար դրամ:    Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության […]

Արյուն է թափելու … սպառնում է ներքնաշորը նետել նախագահականի վրա /լրացված/ վիդեո/

Ազատության հրապարակից ազատամարտի մի խումբ վետերաններ, ազատամարտիկների կանայք, մայրեր բողոքի երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր` իշխանափոխության պահանջով: Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի Հայաստան իր երեխաների համար չէր պատկերացնում: “Մի անգամ արյուն թափել ենք, էլի ենք թափելու: Պայքարելու ենք մինչեւ վերջ: Նախագահը պարտավոր է ընդունել մեզ եւ պատասխանել մեր հարցերին”: Երբ […]

Լարված կրքեր . շրջապատել են Ազգային ժողովի շենքը /լրացված/վիդեո/

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, այս պահին Ազգային ժողովի դիմաց երկու հազարից ավելի մարդ բողոքի է դուրս եկել: Խորհրդարանում քննարկվում է “Կուտակային կենսաթոշակների մասին”  ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցը: Ակցիայի մասնակիցները պատգամավորներին հորդորում են ճիշտ քվեարկություն անել: Henaran.am-ի հետ զրույցում ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտթեւի ատենապետ Գերասիմ Վարդանյանը նշեց, թե ակնկալում են, որ այնուամենայնիվ […]

Հայտարարություն դեկտեմբերի 2-ի դեպքերի առնչությամբ

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում իրենց իրավունքներն ու ազատություններն իրացնող անձանց հանդեպ ՀՀ ոստիկանության ձեռնարկած հակաօրինական գործողությունները: Պահանջում ենք վերջ տալ քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնություններին ու քաղաքական հետապնդումներին և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ կատարած ոստիկաններին: 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան ժամանելու առիթով, իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ […]

Կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող դատական կարգադրիչների պետի տեղակալը

Ինչպես Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության կայքից,  ՀՀ դատական դեպարտամենտի մի խումբ ղեկավար աշխատողների կողմից ՀՀ պետական բյուջեից նույն ծառայությանը հատկացված գումարներից պաշտոնական կեղծիքների և խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող, մեղադրյալ, ՀՀ […]

”Ռուս աշխատողներին պրեմիա ա տալիս, մեր էրեխեքի բերնից կտրում իրանց ա գոհացնում”

Եթե այլ ընկերություններում  հաստիքների կրճատում է, ապա “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲ ընկերության տնօրինությունը այլ քաղաքականություն է վարում: Ղեկավարությունը պարտադրում է աշխատակիցներին՝ չվճարվող, ասել է թե իրենց հաշվին ամիսը մի քանի օր արձակուրդ վերցնել, որպեսզի քիչ աշխատավարձ վճարեն: “Սա բերում է խնայողություն, էն դեպքում, որ միայն հայերին ա ստիպում, ռուս աշխատողներին հլա պրեմիա ա տալիս, մեր էրեխեքի […]

Վերջին հայհոյանքներով հարձակվեցին վրաս` ես քո մորուքը, քո մայրը… հոգևորականը քաղաքական ապաստան կխնդրի

Սայաթ-Նովա 10-12 շենքերի մեջտեղում իրականացվող բազմաֆունցիոնալ հյուրանոցային համալիրի շինարարներն այսօր հերթական անգամ վեճի են բռնկվել հարակից շենքի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ : Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց սարկավագը: “Էսօր էլի եկան ուզեցան քանդեն, տրակտոր-մրակտոր էլի, ես էլ տանն էի` զանգեցի մեր իրավաբանին, ասեցի` օրենքը չեմ հասկանում, կարգը չեմ հասկանում: Ու էտ պահին պատրաստվում […]

“Դուք հանգիստ` ես Ձեր ընկերուհին չեմ”. ակտիվիստուհին և ոստիկանը բախվեցին/վիդեո/

Երեկ ՌԴ նախագահի Հայաստան այցելելության օրը լրահոսն այնքան հագեցած էր, որ պարզապես հնարավոր չեղավ դրանց մի մասը ներկայացնել ընթերցողին: Ներկայացնում ենք դրանցից մեկը:  Տեղեկացանք, որ  110 քաղաքացիներ բերման են ենթարկվել Երևանի ոստիկանության բաժանմունքներ: Մարշալ Բաղրամյան պողոտայի մինչ նախագահական նստավայր հատվածը` փակ է եղել  բոլոր քաղաքացիների համար: Ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տալիս ազատ քայլել փողոցով, քանի […]

Հայաստանը 94-րդ հորիզոնականում է

“Թրանսփարենս ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն”-ի  ամենամյա զեկույցում 177 երկրների շարքում Հայաստանը 36 միավորով զբաղեցրել է 94-րդ տեղը։ Նախորդ տարի Հայաստանի 34-րդ հորիզոնականում էր:  “Կոռուպցիայի ընկալման ցուցիչն” արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական սեկտորում։ Կոռուպցիայի ընկալման ամենաբարձր մակարդակը 0 միավորն է, ամենացածրը՝ 100 միավորը։ Ամենա ոչ կոռումպացված երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան, որոնք 100 միավորից վաստակել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի