22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող դատական կարգադրիչների պետի տեղակալը

Ինչպես Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության կայքից,  ՀՀ դատական դեպարտամենտի մի խումբ ղեկավար աշխատողների կողմից ՀՀ պետական բյուջեից նույն ծառայությանը հատկացված գումարներից պաշտոնական կեղծիքների և խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող, մեղադրյալ, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի նախկին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, 2013թ. դեկտեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Հիշեցնենք, որ Գեղամ Գրիգորյանը հետախուզման մեջ էր: Նրան դեպարտամենտի պետ Միսակ Մկրտչյանը առաջարկել էր իր վրա վերցնել գործը, սակայն Գրիգորյանը չէր համաձայնվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ