27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Ռուս աշխատողներին պրեմիա ա տալիս, մեր էրեխեքի բերնից կտրում իրանց ա գոհացնում”

Եթե այլ ընկերություններում  հաստիքների կրճատում է, ապա “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲ ընկերության տնօրինությունը այլ քաղաքականություն է վարում: Ղեկավարությունը պարտադրում է աշխատակիցներին՝ չվճարվող, ասել է թե իրենց հաշվին ամիսը մի քանի օր արձակուրդ վերցնել, որպեսզի քիչ աշխատավարձ վճարեն:

“Սա բերում է խնայողություն, էն դեպքում, որ միայն հայերին ա ստիպում, ռուս աշխատողներին հլա պրեմիա ա տալիս, մեր էրեխեքի բերնից կտրում իրանց ա գոհացնում”,-մեզ հետ զրույցում ահազանգեցին“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲ ընկերության աշխատակիցները:

Ընկերության մամուլի խոսնակ Վահե Դավթյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում չհերքեց, որ աշխատողները չվճարվող արձակուրդի են մեկնում: Սակայն դա արվում է ոչ թե պարտադրանքով, այլ ըմբռնումով:

“Նրանց ոչ մեկը չի ստիպում: Խոսքը ոչ թե օպերատիվ աշխատանք իրականացնող աշխատողների մասին չէ, այլ վարչական: Ընկերության բեռնափոխադրումների ծավալները նվազել են: Դրանցից են գոյանում մեր միջոցները, բնականբար ազդում է աշխատավարձի վրա: Մենք բացատրել ենք աշխատակիցներին, նրանք հասկացել են եւ ըստ այդմ էլ ամսվա ընթացքում դիմում են գրում”,-ասաց խոսնակը:

Ինչ վերաբերում է պարգեւատրումներին, ապա ստանում են նրանք, ովքեր աչքի են ընկնում իրենց աշխատանքում: “Անկախ նրանից ռուս են, հայ են՝ ստանում են: Ռուս մասնագետները երեւի 5 տոկոս են կազմում, մի շարք լուրջ պաշտոններում հայեր են աշխատում: Դա պետք չի շահարկել”,-ասաց Վահե Դավթյանը:

Ի դեպ, կրճատումների մասին առայժմ խոսք չկա, թերեւս այն դեպքում, որ ընկերությանը պետք է 2000 աշխատող, սակայն այսօր նրանց թիվը հասնում է 4000-ի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ