04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բռնվել է կաշառք ստանալու պահին

        Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ բանկերից մեկում ամուսնու հաշվի համարի վրա եղած 120 հազար դրամի կալանքը հանելու համար ԴԱՀԿ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակից Գեւորգ Հարությունյանն իրենից որպես կաշառք պահանջում է այդ գումարի կեսը` 60 հազար դրամ: 

  Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության եւ Մալաթիայի բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, դեկտեմբերի 3-ին Երեւանի Մանանդյան փողոցի բակերից մեկում, իր անձնական “Մերսեդես Е320” մակնիշի ավտոմեքենայի սրահում, քաղաքացուհուց 60 հազար դրամ կաշառք ստանալու փաստով մերկացրել են ԴԱՀԿ ծառայության աշխատակից, հարկադիր կատարող Գեւորգ Հարությունյանին:
   Նշված ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել ու արձանագրվել է կաշառքի առարկա 60 հազար դրամը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ` քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ