03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հանցագործության են մղում ժողովրդին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Սեւակ Հովհաննիսյանը շաբաթ օրը կայացած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկմանն անդրադառնալով ընտրակաշառքի թեմային՝ մասնավորապես ասաց, որ շատ թեկնածուներ իրենց հայտարարություններով նպաստում են հանցագործությանը: “Ասում են՝ ժողովուրդ, գնացեք ընտրակաշառքը վերցրեք, ապա ընտրեք նրան, ում ուզում եք. ես առաջարկում եմ պատասխանատվության ենթարկել նման հայտարարություն անողին”,-ասաց Սեւակ Հովհաննիսյանը: ԿԸՀ նախագահ  Տիգրան Մուկուչյանը, սակայն […]

Մեռնեմ օրենքին. դիմում են Սերժ Սարգսյանին

Սայաթ-Նովա 10 հասցեում ընթացող շինարարությունը արդեն մի քանի ամիս “բան ու գործից” կտրել է հարակից 5 շենքերի բնակիչներին: Բնակիչները դեմ են նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցմանը: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում շենքի բնակիչներ՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, Ալբերտ Սարգսյանը և բնակիչների փաստաբան՝ Ալբերտ Կանդալյանը ներկայացրին խնդիրն ամբողջությամբ և խոսեցին իրենց կողմից ձեռնարկված միջոցների մասին. […]

Կիեւը չի հանգստանում. ջարդել են Լենինի արձանը /ֆոտո/

Մի խումբ անհայտ մարդիկ Կիեւում ջարդել են Լենինի արձանը, գրում է “Интерфакс”-ը: Ոստիկանությունից ասել են, որ անհայտ անձինք դիմակներով են եղել: Առայժմ պարզ չէ, թե ովքեր են եղել արձանը ջարդողները: Դեպքի առթիվ Ուկրինաիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

Արդարադատության նախարարը չի կատարել իր պարտքը

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեկտեմբերի 8-ին չի կատարել Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը: Նա Արարատի մարզի Դարակերտ գյուղական համայնքում է հաշվառված, իսկ այսօր այնտեղ համայնքի ղեկավար էին ընտրում: Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Թովմասյանը չի մասնակցել քվեարկությանը: Ի տարբերություն նախարարի, նրա հարազատները քվեարկել են: Հիշեցնենք, որ Դարակերտում առաջադրվել է մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Ղուկաս […]

Սաղ պարերը պարեցինք՝ մնաց տերտերի պարը …/վիդեո/

Կոտայքի մարզի Օհանավան գյուղի բնակչուհի Դարբինյան Սուսաննան պայքարում է հոգևորականի դեմ: Նրա պայքարը Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Եփրեմ Զարգարյանի դեմ է, որը փորձում  է “իրենով անել” գյուղի որոշ տարածքներ և այդ թվում՝ այգի դարձած այն հողակտորը, որը Սուսաննան է մշակում: Սուսաննայի փոխանցած տեղեկատվության համաձայն, իր հողը ուզում են գիշերային ակումբի վերածել: “Սաղ պարերը պարեցինք […]

Կիրակի ՛՛թեժ՛՛ է լինելու…ընտրական անցուդարձ

Դեկտեմբերի 7-ը լռության օր է Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, մարզերի մի քանի համայնքներում: Վաղը`դեկտեմբերի 8-ին, այստեղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի համայնքի ղեկավարի համար գրանցվել են երկու թեկնածու` երկուսն էլ ՀՀԿ-ական: Իրար դեմ են դուրս եկել համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանն ու Արեւաբույրի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Գրիգորյանը: Վերջինս ինքնաառաջադրվել […]

Վարդան Պետրոսյանի առողջական վիճակից

”Մենք աջակցում ենք Վարդան Պետրոսյանին՛՛ Facebook-յան էջում հայտարարություն է տեղադրվել, որտեղ ասվում է. ՛՛Հարգելիներս, ցավում ենք, բայց առայժմ ոչ մի որոշիչ նորություն չունենք Ձեզ հայտնելու համար: Վարդան Պետրոսյանը այժմ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, ինչպես կլիներ վտանգավոր հանցագործի դեպքում… մեկուսացած բոլորից, ընտանիքից, հարազատներից, ընկերներից : Առողջական վիճակը քիչ թե շատ կայուն է, սակայն, չենք կարող ենթադրել, […]

25-ամյա աղջկան սպանել եւ վառել են

Բուրիատիայում երիտասարդ կնոջը դաժանորեն սպանել են: 25-ամյա աղջիկը որոշել է վաճառել իր մեքենան: Նրա օգնականը վաճառել է այն, սակայն չցանկանալով գումարը տալ աղջկան` սպանել է վերջինին, ապա` այրել: Ոստիկաններին հաջողվել է գտնել աղջկան սպանած երիտասարդին, նա արդեն խոստովանել է իր մեղքը:

“Ինձ վերցրին շպրտին …՛՛ ոստիկանությունը չի վերադարձնում ”կամերան” /վիդեո/

Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության օրը բերման ենթարված քաղաքացիների թվում է եղել նաև ակտիվիստ, իրավապաշտպան Լալա Ասլիկյանը: “Ինձ ասեցին, որ մի քանի ոստիկան հարձակվել են Վարդգես Գասպարիի վրա: Ես փորձեցի նկարել այդ պահը: Իրանք ասեցին` բառացի եմ ասում` արա սրան խի եք բերել ստեղ: Ինձ վերցրեցին շպրտեցին ու կամեռան վերցրին ձեռքիցս”,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Գասպարին պատրաստվում է /վիդեո/

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մարդու իրավունքների պաշտպանության օրը` դեկտեմբերի 10-ին պատրաստվում է հացադուլ հայտարարել ՄԻՊ գրասենյակի մոտ: “Պահանջելու եմ, որ ինքը դադարեցնի համագործակցել ոստիկանության հետ և չշարունակի պարտակել հանցագործությունը, որովհետև հանցագործության դեպքը պարտակելը նույնպես հանցագործություն է”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստը: Գասպարին չի ակնկալում ՄԻՊ-ի պաշտպանությունը, պահանջում է միայն որպեսզի վերջինս դադարեցնի իր աջակցությունը ոստիկանությանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի