Գասպարին պատրաստվում է /վիդեո/
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մարդու իրավունքների պաշտպանության օրը` դեկտեմբերի 10-ին պատրաստվում է հացադուլ հայտարարել ՄԻՊ գրասենյակի մոտ:
“Պահանջելու եմ, որ ինքը դադարեցնի համագործակցել ոստիկանության հետ և չշարունակի պարտակել հանցագործությունը, որովհետև հանցագործության դեպքը պարտակելը նույնպես հանցագործություն է”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստը:
Գասպարին չի ակնկալում ՄԻՊ-ի պաշտպանությունը, պահանջում է միայն որպեսզի վերջինս դադարեցնի իր աջակցությունը ոստիկանությանը:
“Մարդու իրավունքների պաշտպանը իրեն այնքան ցինիկ է պահում, որ իրեն ասել եմ` ՁԵզ դիմելու եմ, որպես ոստիկանապետի գլխավոր խորհրդական”,-հավելեց Գասպարին:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գասպարին բաց նամակ է ուղղել ՄԻՊ-ին, որտեղ նշել էր, որ իր հանդեպ ոստիկանապետի կողմից բռնություն է կիրառվել:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: