03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայկական Ցեղասպանությունն ուրանալը հանցագործություն է. Ռագըպ Զառաքոլու

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի ”Հայոց Ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ” գիրքը թուրքերենով: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Տիկին Սվազլյանը նշեց, որ 55 տարի է` ինքն աշխատում է այդ գրքի վրա: “Նույնիսկ գաղտնի էի աշխատում, քանի որ այն ժամանակ չէր խրախուսվում Ցեղասպանության մասին խոսելը”,- ասաց նա: Շնորհանդեսին ներկա էր […]

Շարմազանովը հանդիպեց ՛՛Սինջար եզդիների ազգային միավորման՛՛ հետ

Դեկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի ՛՛Սինջար եզդիների ազգային միավորում՛՛ ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին Ազգային ժողովում՝ պարոն Շարմազանովը նշեց, որ հայերին և եզդիներին կապում է դարավոր բարեկամությունը, և ինքը կարևորում է ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի դերը մեր պետության կայացման գործում: Նա փաստեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետության լիարժեք քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու ազգային […]

Գլխավոր դատախազը ՄԻՊ-ին` ներկայացրեք 1 փաստ

ՀՀ գլխավոր  դատախազի  արձագանքը ՀՀ ՄԻՊ արտահերթ  զեկույցին:  ՄԻՊ-ին ՀՀ գլխավոր դատախազի նամակն ամբողջությամբ՝ ստորև. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան պարոն Կ. Անդրեասյանին Հարգելի պարոն Անդրեասյան, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու […]

ՀՀ դատավորների միության խորհուրդը ՄԻՊ-ի զեկույցը համարում է հակապետական

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված ՛՛Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ՛՛ հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը:Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը հայտարարում է.   •հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ […]

Արդարադատության նախարարը պատասխանում է կաշառակերության մասին ՄԻՊ-ի մեղադրանքներին /վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցին, որը վերաբերում էր արդար դատաքննության իրավունքին: Նախ նախարարը իր եւ Արծրուն Պեպանյանի կողմից կազմված ” Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին” գրքի շնորհանդեսում մեջբերեց Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դատավորների մասին գրած երկից մի հատված՝ զուգահեռ անց կացնելով ՄԻՊ-ի […]

Կուսակցությունների միացյալ հայտարարությունը

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին աւելի քան երբեք անհրաժեշտ է միասնական մօտեցումներով ու համատեղ ջանքով դիմագրաւել Հայաստանի Հանրապետութեան, Արցախի, Ջաւախքի ու Սփիւռքի առջեւ ծառացող մարտահրաւէրները։ Կոչ կուղղենք մեր ժողովուրդին որ 100-ամեակի նշումը ամէնուրեք կատարուի համահայկական տարողութեամբ ու միացեալ նախաձեռնութիւններով։ Ժամանակն է որ մեր քաղաքական աշխատանքներուն մէջ բացուի պահանջատիրութեան նոր էջ՝ ճանաչումէն ու դատապարտումէն անդին։ Այս ուղղութեամբ […]

Ոստիկանապետը միակը չէ /օրվա կադր /

Պարզվում է` բացի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից Հայաստանի պաշտոնյաների մեջ եւս մեկը կա, ով Աստվածաշնչով է առաջնորդվում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արդար դատաքննության իրավունքի մասին արտահերթ զեկույցում, որտեղ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն անդրադարձել է դատական համակարգի կոռուպցիոն երեւույթներին, մեջբերում կա նաեւ Աստվածաշնչից: Կարեն Անդրեասյանը մեջբերում է արել “Հին կտարակարան. Թագավորություններ Ա. Գլուխ 8” հատվածից: Նկատենք, որ դա […]

97-ամյա թոշակառուն գնդակահարել է թոռնուհուն

ԱՄՆ-ում երկրորդ համաշխարհային պատերազմի 97-ամյա վետերանը գնդակահարել է իր 30-ամյա թոռնուհուն, ում հետ միեւնույն տանն էր բնակվում: Գնդակահարելուց հետո տղամարդը զանգահարել է թաղման բյուրո, որպեսզի վերջինները գան ու տանեն թոռնուհու մարմինը: Յուջին Դաուեսը ապրում էր թոռնուհու` Սոնյա Ջեյմսի հետ: Նա սպանել է թոռնուհուն, քանի որ, ինչպես ինքն է ասել` «հոգնել էր նրանից»: Երբ թաղման բյուրոյի […]

ՄԻՊ-ը բացահայտում է՝ որքան կաշառք են վերցնում դատավորները

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արդար դատաքննության իրավունքի մասին արտահերթ զեկույցի, դատական համակարգում, դատավորներին վճիռ կայացնելու համար կաշառքի չափը որոշվում է՝ հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ըստ հարցումների, ՄԻՊ-ը պարզել է, որ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում՝ առաջին ատյանում-500-10.000, վերաքննիչ դատարանում 2.000-15.000, իսկ Վճռաբեկ դատարանում 10.000-50.0000 ԱՄՆ դոլար: Կան նաեւ կաշառքի տրման տարբեր տարբերակներ: Մասնավորապես, […]

Կարեն Անդրեասյանի ՛՛էքսկլյուզիվ՛՛խնդրանքը կամ ՛՛մորթ դատավորաց՛՛ /ֆոտո, լրացված/

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այսօր պիտի ներկայացվեր ՄԻՊ Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը՝ դատական ոլորոտում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ՄԻՊ գրասենյակ մուտ գործող լրագրողները զարմացան, երբ մուտքի մոտ տեսան Կարեն Անդրեասյանին: Նա անձամբ էր դիմավորում լրագրողներին, մակագրում զեկույցի վրա եւ նվիրում: “Հարգելի Արմեն. Ձեր իրավունքների խախտման հիմնական պատճառը, մեղավորները եւ ապացույցները ներկայացված են այս զեկույցում: Խնդրանքս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի