03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաստաբանները գործարքի մեջ են դատավորների հետ /վիդեո/

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը բնական է համարում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը արդար դատաքննության մասին արձագանքը եւ նմանապես դատական դեպարտամենտի պատասխանը;Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը իր զեկույցում մասնավորապես նշել էր , որ դատական ատյանները կոռումպացված են: Սակայն Henaran.am-ի զրուցակիցը գտնում է, որ զեկույցում պետք է կոնկրետ փաստեր ներկայացվեին: Նորայր Նորիկյանը չհերքեց, որ շատ […]

Երկու տղամարդ բռնաբարել են քոլեջի ուսանողուհուն

Օրերս Մոսկվայի բժշկական ակադեմիայի 5-րդ կուրսի ուսանողը հրավիրել է քոլեջի ուսանողուհու, որպեսզի վերադարձնի նրան պարտքը: Աղջիկը եկել է նշված հասցեով եւ տեսել, որ ուսանողի հետ եւս մի տղամարդ կա: Տղամարդիկ երկուսով հարձակվել են աղջկա վրա` սպառնալով նրան սպանել եւ բռնաբարել են նրան` ծեծի ենթարկելով: Աղջիկը ոստիկանություն է դիմել, եւ արդյունքում տղամարդիկ ձերբակալվել են: Նրանց նկատմամբ […]

Ադրբեջանական դիպուկահարի կողմից զինվորի սպանության դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Դեկտեմբերի 15-ին Բերդի տարածաշրջանի Մովսեսի  պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհված Հրանտ Պողոսյանի զոհվելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով /սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ […]

Նորածինը ռենտգենի ժամանակ փսխել է եւ խեղդվել

Ցավալի պատահար է տեղի ունեցել Վլադիվոստոկում: Տեղի բժշկական կենտրոնում 4 ամսական երեխա է մահացել: Դեկտեմբերի 10-ին երեխային ծնողները տարել են ռենտգեն հետազոտության: Հետազոտության ժամանակ բժիշկը երեխային ֆիքսելու համար սեղմել է նրա կրծքավանդակը, ինչի հետեւանքով երեխան փսխել է եւ խեղդվել, գրում է “Российская газета”-ն: Երեխայի մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, մանրամասները ճշտվում են:

5 տարեկան քրոջը սպանած տղային ձերբակալել են

ԱՄՆ-ի Լուիզիանա քաղաքի դատարանը 13-ամյա տղային մեղավոր է ճանաչել իր 5 տաերկան քրոջ սպանության մեջ: Տղան, նայելով մարտ առանց կանոնների շոուն, սկսել է քրոջ վրա կիրառել այն հարվածները, որոնք տեսել էր շոուի ընթացքում: Հարվածներից 5 տարեկան աղջիկը մահացել է: Ինչպես հայտնի է դարձել, երեխաների մայրը, թողնելով նրանց տանը միայնակ, գնացել է խանութ: Հենց այդ ժամանակ […]

Ազգային արխիվի աշխատակցուհին կաշառք է պահանջել

Henaran.am-ի տեղեկություններով, ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները՝ Սյունիքի ոստիկանների բերման են ենթարկել Ազգային արխիվի Սիսիանի տարածաշրջանի ներկայացուցչին՝ Անահիտին: Վերջինս 120 հազար դրամ կաշառք էր պահանջել մի քաղաքացուց, որպեսզի Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացու կենսաթոշակի համար փաստաթղթային կեղծիք անելու համար: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը: Կատարվում է քննություն:

Մեղադրում է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին /վիդեո/

Այսօր փաստաբան Նորայր Նորիկյանը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մեկ փաստի վերաբերյալ, թե ինչպես է ՀՀ վարչական դատարանի ՛՛վրիպակի՛՛ հետևանքով ՀՀ քաղաքացին զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը մանրամասնեց պատմությունը. “2002 թվականին ՀՀ քաղաքացի  Տիգրան Սամվելյանը օրինական կարգով մասնակցել է ՀՀ  Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից […]

Խաղաղապահ զինվորները զուգագուլպա՞ են գողացել

Մոտ մեկ  ամիս առաջ, Henaran.am-ի տեղեկություններով, Գերմանիայում ծառայող երկու խաղաղապահ հայ զինվոր հետ են վերադարձել Հայաստան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրանք Գերմանիայում օծանելիք են գողացել եւ “բռնվել” են: Բացի օծանելիքից, նրանց գայթակղել է եւս մի սիրուն տուփ: Վերջում պարզվեցլ է, որ տուփի մեջ ընդամենը կանացի զուգագուլպա էր: Հայ խաղաղապահները ներկայումս ռազմական ոստիկանությունում են: Տեղեկությունը ճշտելու համար […]

Մոսկվայում ՀՀ քաղաքացի է սպանվել

Մոսկվայում այսօր վրացի օրենքով գող է ձերբակալվել “Պեցո” մականունով, գրում է newsru.com-ը: Ձերբակալության ընթացքում ոստիկանները կրակ են բացել, ինչի հետեւանքով մահացել են Հայաստանի, Վրաստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ: Սակայն մահացածների անունները չեն նշվում: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում։ Չորս տղամարդիկ ներխուժել էին մի բնակարան` թալանելու նպատակով: Երբ ոստիկանությունը ժամանաել է, հանցագործները կրակ են բացել նրանց […]

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվեց

Փաստինֆո լրատվական կայքը տեղեկացնում է. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման։   Սույն գործով երրորդ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանն էլ դատարանի դատավճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Այդպիսով, դատարանը հիմնավորված համարեց Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի