14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մեղադրում է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին /վիդեո/

Այսօր փաստաբան Նորայր Նորիկյանը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մեկ փաստի վերաբերյալ, թե ինչպես է ՀՀ վարչական դատարանի ՛՛վրիպակի՛՛ հետևանքով ՀՀ քաղաքացին զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը մանրամասնեց պատմությունը.

“2002 թվականին ՀՀ քաղաքացի  Տիգրան Սամվելյանը օրինական կարգով մասնակցել է ՀՀ  Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից կազմակերպված հարկադիր աճուրդին և աճուրդի արդյունքում ձեռք է բերել սեփականություն”,-պատմեց փաստաբանը և տեղեկացրեց, որ մինչ առ այսօր Սամվելյանը զրկված է իր գնած բնակարանը տնօրինելու իրավունքից:

Նախկին սեփականատերը այժմ էլ բնակվում է պետության կողմից Սամվելյանին վաճառված բնակարանում:

Փաստաբանը մեղադրում է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին` երկու անձի անելանելի վիճակի մեջ դնելու և դատական բավականին լուրջ սխալի համար:

 Շարունակությունը` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ