03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչ է կատարվում Կարեն Անդրեասյանի հետ

՛՛Մարդու իրավունքների պաշտպանի հետ կատարվում է այն, ինչ ընդդիմության հետ կատարվում էր ընտրությունների ժամանակ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՄԻՊ-ի արտահերթ զեկույցի մասին, որ վերաբերում է դատական համակարգի չարաշահումներին: Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ընտրությունների ժամանակ իշխանությունն ընդդիմությունից էր պահանջում բացահայտել հանցագործությունները, կեղծիքների վերաբերյալ ապացույցներ բերել, ինչը ոստիկանության աշխատանքն է: ՛՛Նման իրավիճակում […]

Նոր մեղադրյալներ կան. Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է. Ոստիկանության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը շարունակում է քննել «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի գործը։ Տեղեկացանք, որ 3 օր առաջ նոր մեղադրյալ է ներգրավվել՝ ընկերության գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանը, որին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար (Քրօր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով)։ Գլխավոր հաշվապահից ընդամենը քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել։ […]

Դերասանուհին գողացել է ու բռնացե՞լ. Ժողովուրդ

 “Ժողովուրդ” թերթը գրում է. Դեկտեմբերի 11-ին Երևանի կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից մի կին ու տղամարդ բոլորի աչքի առջև անցորդ երեխայից գողացել են նրա թանկարժեք հեռախոսը։ Ստեփանը (նրան այդպես է կանչել տիկինը) ուժգին հարվածել է երեխային։  Իրավապահներից “Ժողովուրդ”-ը պարզել է, որ գողությանը մասնակից կնոջ անունը Լիլիթ է, որը […]

“Շտապ օգնության” բժշկին` ծեծելով մահվան հասցրած կալանավորը հացադուլ է հայտարարել.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. “Արթիկ” ՔԿՀ-ի դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը, ով մեղադրվում է Գյումրու շտապօգնության կայանի բժիշկին ծեծելով մահվան հասցնելու համար և դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, չի դադարեցրել հացադուլը։ Այս մասին երեկ թերթին  հայտնել է վերջինիս հայրը՝ Արամայիս Կարապետյանը և հավելել, որ որդին արդեն 32 օր է, գտնվում է հացադուլի մեջ և չի […]

Կմեղադրի վարչական դատարանի դատավորին` ծանրակշիռ փաստեր կան

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր փաստաբան Նորայր Նորիկյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է ՀՀ գլխավոր դատախազին ուղարկել հաղորդում հանցագործության մասին: Նա մեղադրում է ՀՀ վարչական դատարանի դատավորին և ԴԱՀԿ աշխատակիցներին կեղծարարության մեջ և դրա համար կոնկրետ ծանրակշիռ փաստեր ունի: “Վաղը ես պաշտոնական հայտարարություն կանեմ , մինչ այդ չեմ ցանկանում անուններ հրապարակել”,-նշեց Նորիկյանը: Նա խոստացավ վաղ առավոտյան […]

Միասեռական զույգերը եւ ավանդական ընտանիքները նույնպիսի արտոնություններ կունենան

Եվրամիության բարձրագույն դատական մարմինը որոշել է, որ միասեռական զույգերը պետք է նույնպիսի արտոնություններ ունենան, ինչպես ավանդական ընտանիքները, տեղեկացնում է lenta.ru-ն:  Ի դեպ, դատարանի որոշումը վերաբերում է նաեւ այն երկրներին, որտեղ միասեռ ամուսնություններն օրինականացված չեն: Այս որոշումն ընդունվել է այսօր, այն բանից հետո, երբ ֆրանսիացի բանկային աշխատող Ֆրեդերիկ Հեն հայցով դիմել էր դատարան: Նրան մերժել էին […]

՛՛Ժառանգությունը՛՛ մերժում է թուրքական նախապայմանները

1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները՝ որպես ինքնիշխան պետություններ, վերականգնել են իրենց պետականությունները հայ ժողովրդին պատկանող պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր […]

Հետո էլ ասում եք

Այսօր Կառավարությունը հավանության տվեց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նախաձեռնած ՛՛Գովազդի կանոնակարգման՛՛ վերաբերյալ նախագծինըստ որի՝ պետք է կանոնակարգվի գովազդի եթերային հեռարձակումը: Ընդ որում, պատիժ է սահմանվում գովազդի ձայնի արհեստական բարձրացման համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկանալով, որ նախագծի հեղինակը ընդդիմադիր պատգամավոր է, ընդգծեց. ՛՛Հետո էլ ասում եք` ընդդիմության օրենքները չեք ընդունում՛՛: 

Հայոց ցեղասպանության հարավաֆրիկյան արձագանքները.Նվիրվում է Նելսոն Մանդելայի հիշատակին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին:  Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել ի օգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի:  Սա եզակի մի վկայություն է […]

Որդու գլխին սարքե՞լ են

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը չի կարծում, որ փորձել են իր որդու գլխին “սարքել”: Այս մասին նա ասաց Henaran.am-ին: Հիշեցնենք, նախարարի որդուն` Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների օգտագործման համար: “Հա ծխել ա, ով ով բայց Յուրի Վարդանյանի որդին նման բանի իրավունք չուներ: Ես ծխախոտի մոտով էլ չեմ անցել”,-ասաց նախարարը: Վերջինիս կարծիքով` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի