05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր մեղադրյալներ կան. Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է.

Ոստիկանության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը շարունակում է քննել «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի գործը։ Տեղեկացանք, որ 3 օր առաջ նոր մեղադրյալ է ներգրավվել՝ ընկերության գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանը, որին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար (Քրօր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով)։ Գլխավոր հաշվապահից ընդամենը քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել։ Գործով միակ կալանավորվածը “Կենտրոն մաքրության” տնօրեն Սամվել Հովհաննիսյանն է։ Եվս 5 աշխատակցի խարդախության հոդվածով մեղադրանքներ են առաջադրել։

 Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատասխանատու էր Կենտրոն վարչական շրջանի սանիտարահիգիենիկ վիճակի համար, սակայն աշխատելու փոխարեն այստեղ պետական գումարների հափշտակությամբ, փողերի լվացմամբ են գբաղվել:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ