18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայոց ցեղասպանության հարավաֆրիկյան արձագանքները.Նվիրվում է Նելսոն Մանդելայի հիշատակին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին: 

Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել ի օգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի: 

Սա եզակի մի վկայություն է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության մասին, որը չի ճանաչում ռասայական ու աշխարհագրական որևէ սահմանափակում ու սահման: 

Նյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև առանց փոփոխությունների:

Շահառուները դարձան բարեգործներ 

՛՛Ոչ վաղ անցյալում աֆրիկյան մի ցեղախումբ ճանաչեց քրիստոնեությունն ու ընդունեց քրիստոնեական գաղափարներն ու նպատակները: 

Թե ինչպես նրանք իմացան Մերձավոր Արևելքում իրենց քրիստոնյա եղբայրների կարիքների մասին, պարզ չէ, բայց նրանք եկան այդ գիտակցությանը և այդ ոգով հանգանակություն կատարեցին ՛՛Մերձավոր Արևելքի Նպաստամատույց՛՛-ին՝ սովյալ հայերին սնունդով ապահովելու համար: 

Հանգանակված գումարը ճանապարհորդության ընթացքում ոչ միայն չարժեզրկվեց, այլև դարձավ ավելի օգտակար:

Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելի Ժ. Դ. Մբենկո-Նյանգին ուղարկել է մի լուսանկար: Նա ունի շուրջ երկու հարյուր հիսուն հետևորդ: Լուսանկարի տղամարդիկ այդ միաբանությունից են, որոնց նա խրախուսել և օգնել է հաղթահարել տեսախցիկի առաջ կանգնելու սնահավատությունը: Լուսանկարի առաջին երկու շարքում ՛՛կարմիր՛՛ հետևորդներն են, ովքեր իրենց ներկում են կավաքարով և գնում են դեպի գյուղ մերկ մարմնով: Հետևում գտնվողները, ովքեր կրում են բաճկոններ ու մանյակներ, ավելի քաղաքակիրթ չէին, քան իրենց քույրերն ու եղբայրները երկու տարի առաջ:

Անկախ նրանց քաղաքակրթությունից, քրիստոնեական բարեգործությունը նրանց սրտերում էր, որն էլ փրկեց իրենց քրիստոնյա եղբայրներին: Նրանց բարեգործությունը արժանի է երախտագիտության՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ