03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Թամամին ներում չի շնորհվել

 “Ոչ ներում, ոչ էլ համաներում կիրառվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ: Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա  վաղաժամկետ ազատ է արձակվել”,- Henaran.am –ի հետ զրույցում ասաց Թամամյանի փաստաբան Արտավազդ Փարսադանյանը: Վերջինիս խոսքով, համաներմամբ իր պաշտպանյալի պատիժը կրճատվել էր ¼-ով: “Օրինակելի վարքագիծ է դրսեւորել, ունի դրական բնութագրեր, […]

Դատը հետաձգվեց. նոր տեղեկություններ

Պոդոլսկում վթարի պատճառ դարձած “ԿամԱԶ”-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նախապես դեկտեմբերի կեսերին հայտարարված  դատական նիստը հետաձգվել է: Այս մասին  Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Լիլիթ Հարությունյանը նշեց, որ դատական նիստի կոնկրետ օրը հայտնի չէ: Նրա փոխանցմամբ հոր առողջական վիճակը այժմ ստաբիլ է: Հրաչյա Հարությունյանի հետ ընտանիքի անդամներին չի հաջողվել հեռախոսազրույց ունենալ […]

Միասնական քննչական մարմնի ձեւավորումը չի ձգձգվում. Աղվան Հովսեփյան

Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողներին պարզաբանեց, թե ինչու է պետեկամուտների  քննչականը դուրս մնացել միասնական քննչական մարմնի կազմից: “Այօր աշխատանքային խորհրդացության ժամանակ էլ հնչեց դա: Այսինքն՝ այօր մեր պետության մեջ քաղաքականություն է իրականացվում ստեղծելու միասնական քննչական մարմին: Սա առաջին քայլն է. ձեւավորվում է ոստիկանության եւ պաշտպանության […]

Նախկին պաշտոնյան տնային կալանքի տակ է

Դաղստանի Կայակենտսկի շրջանի նախկին ղեկավար տնային կալանքի է ենթարկվել: Նրան կասկացում են անօթեւան երեխաների համար տրամադրված միջոցների յուրացման մեջ, գրում է РИА Новости –ն: Նրան դեռեւս այս ամռանն էին կանչել հարցաքննության, սակայն այն ժամանակ նրան հաջողվել էր ապացուցել իր անմեղությունը: Այժմ ոստիկանությունը տվյալներ ունի, որ նախկին պաշտոնյան այն ժամանակ սպառնացել է երեխաներին, որպեսզի ի վնաս իրեն […]

Քրեկան գործ` կանխամտածված սնանկության փաստի առիթով

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարություն: Այս ինֆորմացիան քիչ առաջ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը՝ չցանկանալով առայժմ տալ այլ պարզաբանումներ: […]

Սերիական մարդասպանը փախել է բանտից

Իտալիայի «Մարասսի» բանտից փախել է 55-ամյա սերիական մարդասպան Բարտոլոմեո Գալյանոն, գրում է The Local-ը: Կալանավորին լավ պահվածքի համար թույլ էին տվել շատ կարճ ժամանակով դուրս գալ` մոր հետ տեսնվելու համար, եւ հենց այդ ընթացքում էլ տղամարդուն հաջողվել է փախչել: Գալյանոն գերեւարել է հաց տեղափոխող մեքենան, վարորդին ստիպել իրեն տանել սահմանի մոտ, ապա բաց է թողել […]

ՄԻՊ զեկույցը՝ տարվա երեւույթ. արդարադատության նախարար

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը  տարվա երեւույթ համարեց: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը այդ զեկույցում ներկայացրել է դատական համակարգի կոռուպցիոն երեւույթները: Հրայր Թովմասյանի խոսքով՝ բնակչության մոտ 80 տոկոսը չի վստահում դատական համակարգին: Սրան զուգահեռ,  գրեթե նույնքան մարդ  էլ պատրաստ է կաշառք վճարել դատավորի  ձեռնտու որոշման կայացման համար: Արդյունքում՝ օմբուդսմենի զեկույցը, Թովմասյանի […]

Համեղ թխվածքը կուտվի. Աղվան Հովսեփյանը հավաքել էր քննիչներին

 Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնաժողողվի հերթական նիստում հայտարարեց, որ միասնկան քննչական կոմիտեի կառուցվածքն պատրաստ է: Քննչական կոմիտեում աշխատելու են մասնագիտացված քննիչներ, քանի որ նախկին դատախազի խոսքով,  սպանության գործեր քննող քննիչները դժվարանում են քննել տնտեսական գործեր եւ հակառակը:Այս պատառով էլ հենց համակարգին պետք են մասնագիտացված քննիչներ: […]

Խոդորկովսկին ազատ արձակվեց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՅՈՒԿՕՍ» ռուսական նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ներման խնդրագիրը, գրում է РИА Новости-ն: Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից ու հենց այսօր էլ Խոդորկովսկին ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ Միխայիլ Խոդորկովսկին 2003թ-ից գտնվում է քրեակատարողական հիմնարկում խարդախության, հարկերից խուսափելու եւ յուրացումների մեղադրանքով:

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը

2013 թ. դեկտեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի գործողությունները ոչ իրաչափ ճանաչելու մասինհայցադիմումի վերաբերյալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի  Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ներկայացված հայցը վկայակոչելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի