03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

11-ամյա աղջկան գնդակահարել են

Դաղստանում անհայտ հանցագործները հարձակում են գործել ընտանիքի վրա: Նրանք մտել են տուն ու սկսել կրակել տանը գտնվող անձանց վրա: Հարձակման արդյունքում 11 տարեկան երեխա է մահացել, նրա մայրը եւ բարեկամը գտնվում են հիվանդանոցում` ծանր վիճակում: Թե ինչու են հանցագործները հարձակվել հենց այդ տան վրա, առայժմ հայտնի չէ:

‘Արմավիր” ՔԿՀ-ի նոր մասնաշենքը պատրաստ կլինի հոկտեմբերին

”Արմավիր” ՔԿՀ-ի նոր` 400 տեղանոց մասնաշենքը պատրաստ կլինի 2014թ. հոկտեմբերին: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  Նախարարն ընդգծեց, որ ”Արմավիր” ՔԿՀ-ն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև 2016թ., որը կունենա 1200 տեղ (ևս 400 տեղանոց մասնաշենք կկառուցվի 2015-ին): Հ.Թովմասյանի խոսքով` առաջիկայում կառավարություն կներկայացվի նոր նախագիծ` երկու-երեք ՔԿՀ փակելու և այնտեղ գործող հաստիքները […]

Սուրբ ծննդյան գիշերը կրակոցների հետեւանքով երկու երեխա է մահացել

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի հյուսիսային քաղաքներից մեկում Սուրբ ծննդյան գիշերը կրակոցներից երկու երեխայի են կրակել եւ սպանել, եւս մի երեխա շատ ծանր վիճակում է գտնվում, գրում է gazeta.ru-ն:  Քաղաքի դատախազը պատմել է, որ սուրբծննդյան գիշերը կրակել են 13-ամյա մի աղջկա և 14-ամյա մի տղայի վրա: Երրորդ երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում:  Հրաձգության պատճառները պարզվում են:

Լրագրողուհու նկատմամբ բռնությունից հետո բողոքի ակցիաներ են սկսվել /վիդեո/

Այսօր առավոտվանից Ուկրաինայում կրկին ակտիվացել են ցուցարարները: Նրանք չափազանց բարկացած են, քանի որ նախօրեին անծանոթ տղամարդիկ հարձակվել են լրագրող Տատյանա Չորնովոլի վրա եւ դաժան ծեծի ենթարկել նրան, գրում է TCH.ua-ն: Այժմ լրագրողուհին գտնվում է հիվանդանոցում, նա բազմաթիվ վնասվածքներ ունի:

Ազատ է արձակվել Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը

Քիչ առաջ 9 ամսյա չհիմնավորված կալանքից հետո ազատ է արձակվել Պռոշյանի գյուղապետ` Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը: “Համառ պայքարի արդյունքում Արայիկ Պետրոսյանը ազատ արձակվեց: Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է: Արայիկի խափանման միջոցը` կալանք, ընդամենը չի հիմնավորվել Արայիկ Պետրոսյանի կողմից սպանություն կատարելու հանգամանքը: Հետևաբար վերացել է խափանման միջոցը որպես կալանավորում կիրառելու անհրաժեշտությունը”,-Henaran.am-ի թղթակցին […]

Նախկին վարչապետը կալանավորվել է

Եգիպտոսում կալանավորվել է երկրի նախկին վարչապետ Քանդիլը, որը պաշտոնավարում էր Մուհամեդ Մուրսիի օրոք, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Քանդիլին տեղափոխել են Կահիրեի Թորա բանտ: Գործը կապված է Տանտա քաղաքում տեքստիլ ֆաբրիկայի սեփականաշնորհման հետ: 

Գլխավոր դատախազը կպատժի՞ Զարուհուն

՛՛Ոչ մի զանգ և պաշտոնական գրություն չի եղել Գլխավոր դատախազին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՀԿ-ականները դիմել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին պատասխանատվության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ երեկ Փոստանջյանը հավաքել էր քվեարկության համար նախատեսված պատգամավորների քարտերը: Եվ արդեն երեկ լուրեր կային […]

՛՛Երեսուն տոկոսը դեռ Ռոբին Հուդն էր օտարել՛՛

՛՛Քսան տոկոս գազի ինչ-որ մնացորդային մասը վաճառեցին, ու իրենց ընդդիմադիր ցուցադրող ընդդիմադիր ուժերը սարքեցին ասիական պալագան, գործը հասցրին դիվան բաշուն՝ ՍԴ-ին՝ իրենք էլ չհակսնալաով ՍԴ բողոքարկելու իրավունք ունեն, թե ոչ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները բարոյական ու տնտեսական տեսանկյունից իրավունք չունեին դիմելու ՍԴ, քանի […]

Ո՞վ է խաբում` բանկը կամ խանութը

Ամանորի այս օրերին շատերն են շտապում նոր ապրանքներ գնել տան համար, եւ դա բնականաբար ապառիկով:Սակայն արի ու տես, որ միշտ չէ, որ  գովազդները համապատասխանում են իրականությանը: Հասնում ես խանութ՝ պարզվում է, որ եթե չունես մայրաքաղաքի հաշավառում, ուրեմն ապառիկիդ կանխավաճարը շատ պիտի լինի: “Կներեք, այս բանկը ձեզանից 126 հազար դրամ կանխավճար է պահանջում”,-ժպտադեմ ասում է խանութի […]

Նյու Յորքում հայրը 3-ամյա որդուն հրել է երկնաքերի տանիքից

Նյու Յորքում 3 տարեկան տղան դարձել է այն բանի զոհը, որ ծնողները ամուսնալուծությունից հետո չեն կարողացել որոշել, թե ում հետ է մնալու տղան: Հայրը այդ օրը պետք է երեխային բերեր ոստիկանություն, որպեսզի նրան հանձնեին մորը, գրում է Utro.ru-ն: Սակայն հայրը որոշել է սպանել երեխային, այնուհետեւ ինքնասպան լինել: 35-ամյա ուկրաինացի էմիգրանտ Դմիտրի Կանարիկովը բարձրացել է Մանհեթենի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի