Ո՞վ է խաբում` բանկը կամ խանութը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/toon_fb-w_1387804994.png)
Ամանորի այս օրերին շատերն են շտապում նոր ապրանքներ գնել տան համար, եւ դա բնականաբար ապառիկով:Սակայն արի ու տես, որ միշտ չէ, որ գովազդները համապատասխանում են իրականությանը: Հասնում ես խանութ՝ պարզվում է, որ եթե չունես մայրաքաղաքի հաշավառում, ուրեմն ապառիկիդ կանխավաճարը շատ պիտի լինի:
“Կներեք, այս բանկը ձեզանից 126 հազար դրամ կանխավճար է պահանջում”,-ժպտադեմ ասում է խանութի մենեջերը:
Այստեղ հազիվ ես զսպում քեզ, որ չասես՝ էդքան փող ունենայի, կանխիկ կգնեի…
Ստիպված խնդրում ես ընկերոջդ կամ բարեկամիդ օգնելու քեզ; Ապառիկը ձեւակերպել նրա անունով:
Ու ինչ՝ պարզվում է 4 բանկից 3-ը մերժել են նրան՝ վարկային վատ պատմություն ունենալու համար, իսկ մյուսը՝ համձայնվել է:
“Այսինքն, ոնց վարկային վատ պատմություն, ես ընդհանրապես վարկ չեմ վերցրել, կամ եթե վատ է, ու մի համակարգ է՝ Կենտրոնական բանկն է թույլատրում, ապա ինչպես հասկանալ, որ թույլատրել են”,-հարցնում է զարամցած ընկերս:
“Դե ես ինչ իմանամ, ուրախ եղեք, որ հլա էս բանկը համաձայնվել է”,-ասում է մենեջերն ու ձեւակերպում ապառիկը:
Իսկ երբ հերթը հասնում է նվերներին՝ ուրախանում ես, որ կընտրես քեզ անհրաժեշտ որեւէ իր: Բայց այստեղ էլ մոտենում է մեկ այլ աշխատակից եւ ասում. “Ներեցեք, եթե յաս բանոկվ եք ձեւակերպել ապա ձեզ աղաց է հասնում, այլ բանկերի ձեւակերպումների դեպքում ավելի խոշոր նվեր կստանայիք”:
Էլ ոնց հավատանք թե բանկերին, թե խանութներին, թե գովազդներին: Կամ եթե գնում ես նույն արժողությամբ ապարանքները, ինչու նվերները նույն չեն:
Հարցեր, որոնց պատասխանը թերեւս ակնկալում ենք ստանալ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովից: Այս օրերին արդյոք վերահսկվում է խանութների գնային-զեղչային ճկուն թե խաբեբա համակարգը: