07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վարդան Պետրոսյանը ցուցմունքում կբացատրի ալկոհոլի հոտի առկայությունը. փաստաբանը հակադարձում է

Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կայունացել է դեպի դրականը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջինս անդրադարձավ նաև վթարից տուժած ”Նիվա” մակնիշի վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած մի քանի դիտարկումներին: Նշենք, որ Հակոբյանն այսօր Panorama.am-ին ասել է, որ Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մեքենայի արագությունը եղել է […]

13-ամյա տղան մահացել է դասարանցու հարվածից

Մոսկվայի դպրոցներից մեկում 13-ամյա աշակերտ է մահացել: Նախնական վարկածով դասարանցիների հետ ծեծկռտուքի արդյունքում տղան ընկել է, հարվածել գլուխը եւ մահացել, գրում է РИА “Новости“-ն: Սակայն տեղեկություններ կան նաեւ, որ տղան մահացել է, երբ դասարանցին երկաթյա աթոռով հարվածել է նրա գլխին: Ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի մանրամասները:

Ինչ ընթացակարգով կքննվի ԱԺ խմբակցությունների դիմումը ՍԴ

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի` ՍԴ ներկայացրախ դիմուն արդեն ընդունվել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը:  Նրա փոխանցմամբ` դիմումը տրվել է դատավորին, հիմա այն ուսումնասիրման փուլում է: Դրանից հետո կգումարվի աշխատակարգային նիստ, որտեղ կորոշվի` ինչպիսի ընթացակարգով կքննվի դիմումը: Հիշեցնենք, որ երեք խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները Պարտադիր կուտակային կենսաթոշակային […]

Դաժան ծեծի են ենթարկել աշակերտուհուն՝ հայ լինելու համար /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ դպրոցականները դաժան ծեծի են ենթարկում մի աղջկա: YouTube-ի օգտատեր Համբարձում Վարդանյանը նշել է, որ աղջկան ծեծի են ենթարկում, քանի որ նա հայ է: Նա այդպես է կարծում, քանի որ գրել է. “0:42-րդ վարկյանից աղջիկը հայերեն լեզվով 3 անգամ ասում է ”Մի րոպե” և 0:59-րդ վարկյանում աղջկան ասում են — армянин […]

”Չիմանաք մարդս պաշտոն չունի, ես կկորեմ”՝ հաթաթա

Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում 10 օր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքը շարունակում է մնալ Սյունիքի թիվ 1 թեման: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ամեն ինչ սկսվեց մի ձնագնդիկից: Աշակերտներից մեկի նետած ձնագնդիկը կպել է մեկ այլ չխաղացող տղայի, ինչն էլ “ռազբորի” առիթ է հանդիսացել: Զրույցը շարունակել են դեկտեմբերի 9-ին, որտեղ քաշքշուկը վերածվել է ծեծկռտուքի: Ըստ ոստիկանության տեղեկությունների […]

Եթե իմանար ցմահ գնալու է.Նաիրին սպասում էր….

“Դեռ չգիտեր, որ իրան ցմահ են տալու: Մեր կամեռ բերին` Սովետաշենում, ահավոր վախեցած էր: Ոչ մեկիս հետ չէր շփվում` համ վախում էր համ էլ մի բանի էր սպասում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում` հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակ Նաիրի Հունանյանին մասին հուշերով կիսվեց նրա խցակիցը:  “Գիտեր իրան կվնասենք: Էտ վախից էր ինչից էր քեռին ինքնասպան եղավ: Իրան ասինք` […]

Սպանել եւ խարույկի վրա այրել է 12-ամյա հարեւանուհուն

Կրասնոյարսկի նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, ով մեղադրվում է հարեւանի աղջկա սպանության մեջ: 12-ամյա Ալյոնան անհետացել էր նախօրեին` առավոտյան: Իսկ այսօր գտել են նրա այրված մարմինը: Նրա սպանության մեջ մեղադրվում է 53-ամյա հարեւանը: Նա աղջկան առաջարկել է դպրոց տանել, սակայն չի հասցրել դպրոց: Տղամարդն անհայտ պատճառներով սպանել է երեխային, ապա այրել նրան, գրում է “Կոմսոմոլսկայա […]

Խափանման այլ միջոցներ կկիրառվեն

 Տնային կալանք, վարչական հսկողություն եւ այլն. սրանք խափանման միջոցների նոր ձեւեր են, որոնք ընդգրկված են Հայաստանի քրեական դատավարության նոր օրենսգրքում:  Խափանման միջոցի նոր ձեւերը կիրառելով՝ կբեռնաթվեն քրեակատարողական հիմնարկները: Այս մասին նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: “Վերջին պարագայում, եթե մյուս խափանման միջոցներն այլեւս կիրառելի չեն, նոր կկիրառվի կալանք”, -ասաց նա:  Օրենսգրքի նախագիծն […]

Հարձակվել են նահանգապետի վրա ու վիրավորել նրան

Ֆրանսիայում հարձակվել են Կրասնոյարսկի նահանգի նահանգապետ Լեւ Կուզնեցովի տան վրա: Նահանգապետին վիրավորել են ու թալանել ֆրանսիայում գտնվող նրա տունը: Կուզնեցովն այժմ վերադարձել է Կրասնոյարսկ եւ իրեն լավ է զգում: Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին, երբ նահանգապետը կնոջ հետ հանգստանալիս է եղել իրենց առանձնատանը: Գողերը նահանգապետի տնից ոսկեղեն ու 200 հազար եւրո են տարել: Դեպքի […]

“Սատանա” դատավորների գործը` գլխավոր դատախազի սեղանին /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի, Անի Կաղինյանի եւ մյուսների ներկայացրած հայցը` ընդդեմ հանրային ծառայությունների գները կարգավորող հանձնաժողովի: Հայցվորները պահանջում էին անվավեր ճանաչել հանձնաժողովի գազի սակագինը թանկացնելու մասին որոշումը: Վճիռը հրապարակելուց հետո դահլիճում հավաքվածները` թվով հինգ դատավորներին անվանեցին հանցագործ: Նախագահող դատավոր Կարինե Բաղդասարյանը հրապարակեց նույն հայցվորների երկրորդ վճիռը` ընդդեմ էներգետիկայի նախարարության: Հայցվոր Անի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի