10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկ Մովսիսյանի մահվան համար դատապարտում են….

Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է հայտարարություն.

2012 թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանում, ըստ քննչական մարմինների, կախվելու միջոցով ինքնասպան եղած Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների պարզման ուղղությամբ բոլոր իրավական ճանապարհները փակվեցին:

Այդպես էլ քննչական մարմինները չճանաչեցին Հայկ Մովսիսյանի մորը` Հեղինե Պետրոսյանին, որպես տուժողի իրավահաջորդ և զրկեցին որդու մահվան հանգամանքների պարզման նպատակով քննչական գործողություններում մասնակցելու հնարավորությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախագահությամբ Դ.Ավետիսյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի, Հ. Ասատրյանի, Ս. Ավետիսյանի, Ա. Պողոսյանի 2013 թ. հոկտեմբերի 18-ին որոշեց Հայկ Մովսիսյանի նկատմամբ ապօրինի “քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել նրա մահվան կապակցությամբ”, իսկ 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Հայկ Մովսիսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության ուղղությամբ հարուցված քրեական գործը կարճեց` այդպես էլ չճանաչելով նրա մորը որպես տուժողի իրավահաջորդ:

Հանձինս ՀՀ գլխավոր դատախազ (նախկին զինդատախազ) Գ. Կոստանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ վճռաբեկ դատարանը`

դրսևորեցին ակնհայտ ապօրինի վարքագիծ, ընդունեցին ապօրինի որոշումներ, որոնց նպատակն էր կոծկել Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքները,

չճանաչեցին Հայկ Մովսիսյանին որպես տուժող` զրկելով նրա մորը որպես տուժողի իրավահաջորդ ճանաչվելու և որդու իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

Գտնում ենք` քանի դեռ պարզված չեն Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքները, հիմնավոր ենք համարում նրա սպանության վարկածը, որի ուղղությամբ քննություն չիրականացնելու  ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իրավական և դատական ինստիտուտները:

Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների անպատասխանատու գործելակերպը, որը հանդիսանում է “Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին” եվրոպական կոնվենցիայի սկզբունքների կոպիտ խախտում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ