10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հարցվածների 60 տոկոսը դրական է գնահատել վերջին տարվա ընթացքում ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխությունները

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ “Գելլափ ինթերնեյշընըլ” կազմակերպության 2013 թվականի հանրային կարծիքի հետազոտության արդյունքների շնորհանդեսը:

Հոկտեմբեր ամսին արված հարցումների հիման վրա կատարված  հետազոտությունն ընդգրկում է ՀՀ ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի գործունեության մի շարք ոլորտներ:

Հարցվածների 60 տոկոսը դրական էր գնահատել վերջին տարվա ընթացքում ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխությունները, 62 տոկոսը՝ պարեկապահակային ծառայության աշխատանքը տոնական օրերին, արտակարգ իրավիճակներում, զանգվածային միջոցառումների ժամանակ, 64 տոկոսը դրական ու բարձր է գնահատել Հատուկ սպայական գումարտակի՝ “հրեշտակների” ծառայությունը:

Հարցման արդյունքները ոստիկանությունում առկա տեղաշարժերի հանդեպ հանրային վերաբերմունքի իրական պատկերը ներկայացնելուց զատ՝ վկայում են նաև ոստիկանության հանդեպ հասարակական պահանջկոտության ու վերահսկողության աճի մասին, ինչը շատ կարևոր է հասարակություն-ոստիկանություն համագործակցության ամրապնդման առումով:

Շնորհանդեսի ընթացքում ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրին հասարակական կարծիքի հետազոտության արդյունքների իրենց գնահատականն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

***

Նույն օրը  ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց “Գելլափ ինթեերնեշնլ”ասոցիացիայի  հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանին և պարգևատրեց պատվոգրով՝ ոստիկանության գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի հետազոտության ոլորտում վերջին տարիներին իրականացրած արդյունավետ աշխատանքի համար:

Արամ Նավասարդյանն իր հերթին հանձնեց ասոցիացիայի դիպլոմը, որին արժանացել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը` 2012-2013 թվականներին ոստիկանությունում իրականացված բարեփոխումների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին համագործակցության խորացման և հասարակական կարծիքի հետազոտությունների արդյունքների գործնական կիրառման հնարավորությունների շուրջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ