02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Լյուդմիլան ձեռնպահ է քվեարկել. Սուքիաս Ավետիսյան

”Լյուդմիլան ձեռնպահ է եղել, եթե հետո իրենք փոխել են մտադրությունը, համենայն դեպս ես որևէ բան չունեմ ասելու, զավեշտ է, ես չեմ էլ ուզում դրա մասին երկար խոսել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով այսօր հաշվիչ հանձնաժողովի անդամների կողմից պաշտոնանկ արվեց:

Ավետիսյանը նշեց, որ ըստ կանոնակարգի` նրանք իրավունք չունեին նիստ հրավիրելու: ”Իրենք որևէ իրավական հիմնավորում չունեն նիստ հրավիրելու, իսկ որ զավեշտ է, զավեշտ է, որովհետև Լյուդմիլան հայտարարել է, որ ինքը ձեռնպահ է, հիմա եթե հետո իրենք հասկացել են, որ թվաբանությունից թույլ են, դա արդեն ուրիշ բան է, նրանք, ովքեր ներկա են եղել, թող իրենք մեկնաբանեն, ես մեկնաբանություն չունեմ”,-հավելեց Ավետիսյանը:

” Հաշվիչ հանձնաժողովն ինչի համար է. ձայներ հաշվելու համար է, չէ, այն աշխատում է հերթական և արտահերթ նստաշրջանի ժամանակ, հիմա արձակուրդի շրջանում ինչ են ուզում, հաշվիչ հանձնաժողովը ինչ ունի անելու: Հիմա այս նոր տարվա շրջանում իրենք ուզում են ցույց տալ, որ հաշվիչ հանձնաժողով են, ես չգիտեմ՝ ձմեռ պապիներին պիտի հաշվի, թե տոնածառի խաղալիքները”-շեշտեց նա ու եզրափակելով նշեց. ”Հիմա իրենք ինչ ուզում են, թող անեն, ինձ համար դա իրավական որևէ հիմնավորում չունի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ